20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ընտրությունները լուրջ քննություն կլինեն

«Միավորվել են որոշակի նպատակներով, առաջիկա ընտրությունները ցույց կտան»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Դավթյանը՝ խոսելով «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների միջև երեկ ձևավորված դաշինքի մասին: Հարցին, թե լուրջ մրցակից նրանց համարում է իշխող ՀՀԿ-ը, պատգամավորը պատասխանեց. «Լուրջ կամ ոչ լուրջ, ամեն դեպքում, մրցակից են»:

Ըստ նրա՝ ինչպիսին իշխանությունն է, այնպիսին էլ ընդդիմությունն է. «Եվ թե ինչպիսին կլինի 3 ուժերի ձևավորած նոր ուժը, առաջիկա ընտրությունները լավ քննություն կլինեն, որպեսզի մենք տեսնենք արդյունքը»:

Ինչ վերաբերում է գալիք ընտրություններին, ապա ՀՀԿ-ական պատգամավորն ասաց՝ ցանկություն կա անբիծ ընտրություններ անցկացնելու, նախագահ Սարգսյանն է այս մասին հայտարարել:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ