25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Դիարբեքիրում ռազմական ինքնաթիռ է ընկել

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր շրջանի Չարըքլը գյուղի մոտակայքում  Թուրքիայի օդուժին պատկանող «F16» տիպի ռազմական ինքնաթիռ է ընկել: Ինքնաթիռը ուսումնական թռիչք իրականացնելիս է եղել: Ըստ թուրքական «Ensonhaber» լրատվական կայքի՝ առայժմ հայտնի չէ, թե ինչ պատճառով է ինքնաթիռը ընկել:

Միայն նշվում է, որ ինքնաթիռի օդաչուն հասցրել է կատապուլտ լինել:

Տեղի ունեցածի կապակցությամբ ըստ թուրքական «Milliyet»  թերթի կայքի` գրավոր հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) Գլխավոր շտաբը:  Դրանում մասնավորապես նշվում է, որ ինքնաթիռը վայր է ընկել այն ժամանակ, երբ պատրաստվում էր վայրէջք կատարել: Այժմ իրականացվում  են ուսումնասիրություններ, դեպքի մանրամասները պարզելու համար:

Բացի դրանից  թեմայի վերաբերյալ խոսել է Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Նուման Քուրթուլմուշը: Վերջինս ինքնաթիռի՝ վթարի ենթարկվելու հավանական պատճառ է համարել տեխնիկական անսարքությունը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ