20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հաջողություն ձեզ ընտրություններում. նախարարը՝ ՀԱԿ-ին

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր ԱԺ-ի արտահերթ նիստի ժամանակ հետաքրքրվեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանից, թե այն փոփոխությունները, որ առաջարկվում են կատարել մի շարք օրենքներում ՀՀ պաշտպանության համար վիրավորված կամ զոհված զինծառայողների ընտանիքների համար 1000-ական դրամ գանձելու նախագծի համար, ինչու առաջին ընթերցման ժամանակ չեն ներկայացվել: Պատգամավորը նաև ասաց, որ առաջին ընթերցումից հետո բավական հանդիպումներ են ունեցել հասարակության ներկայացուցիչների հետ. «100 տոկոսանոց բոլորը գտնում են, որ անարժանապատիվ է, երբ պետությունը ընդամենը 10 միլիոնի համար հասարակության վրա նոր լրացուցիչ բեռ է մտցնում: Ուսումնասիրություն արե՞լ եք, թե հասարակությունը ձեր այս քայլին ինչպես է վերաբերում»,-հարցրեց նա:

Նախարարը պատասխանեց, որ ժողովրդավարության առանցքը հենց այն է, որ միակարծություն չլինի, դա խնդիր կլիներ: «Համաձայն եմ, որ կան մարդիկ, ովքեր կիսում են ձեր տեսակետը: Ինձ համար շատ կարևոր ցուցիչ էր առաջին ընթերցման ժամանակ խորհրդանի քվեարկությունը, որովհետև ես ժողովրդի կարծիքը գնահատելու 2 ձև գիտեմ՝  հանրաքվե և Ազգային ժողովում քվեարկություն»,-նկատեց նա:

Իսկ փոփոխությունների վերաբերյալ նախարարն ասաց, որ մի շարք օրենքներում դրանք անհրաժեշտ են կատարել, որպեսզի շտկվեն այն հնարավոր խնդիրները, որ կարող են լինել նախագծի ամբողջական ընթերցման դեպքում:

Արամ Մանուկյանն արձագանքեց, որ ժողովուրդն ընդունում է, որ այդ խնդիրը պիտի լուծվի, իսկ իր բարձրացրած խնդիրն այն է, որ ժողովուրդը դեմ է այդ 1000-ական դրամները գանձելու մեթոդին՝ պարտադիրին:

Նա նաև խնդրեց Վիգեն Սարգսյանին պարզաբանել, թե ամնիստիա լինելու է, թե ոչ: Նախարարն էլ պատասխանեց, թե սխալ կլիներ հայտարարել՝ համաներում լինելու է, թե ոչ: «Թեև այն շատ շահավետ է՝ ձայներ գրավելու համար, բայց դրա իրականացման  գործընթացը մի շարք նրբությունների հետ է կապված, և ճիշտ չէր լինի նման հայտարարություն անելը: Հարգում եմ ձեր հարց տալու իրավունքը, հասկանում եմ՝ ինչու եք տալիս, հաջողություն ձեզ առաջիկա ընտրություններում»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ