19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Վեց անգամ թանկ ենք վճարում ջրի համար

Երևանում ՀԾԿՀ-ն ջրի սակագինը բարձրացնում է: Վրդովեցուցիչ է, անշուշտ :Ջրի կորուստները կազմել են 307,3մլն։ Պատկերացնո՞ւմ եք։ Երեւանցիները սպառում են 55 միլիոն, իսկ ավելի քան երեք հարյուր միլիոնը ինչ-որ տեղ է անհետանում է։ Ֆանտաստիկա է։ Ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ մենք վե՛ց (6) անգամ ավելի շատ ենք վճարում, քան սպառում ենք։

Փաստորեն, 170 դրամ/խմ արժեքի դեպքում մեր կողմից ջրի օգտագործման իրական գինը կազմում է ընդամենը 20 դրամ խմ-ի համար։ Մնացած 150 դրամը մենք վճարում ենք ոչ մի բանի համար։ Ինչ-որ մեկի կողմից կորցրած ջրի։ Սա նման է մոտավորապես այն բանին, երբ մեծ ճանապարհի ավազակը զոհից խլում է մոտն ունեցած 6 ոսկերդամից 5-ը՝ մեկը ողորմածորեն թողնելով նրան։ Ահա թե ինչի է սա նման։ Եվ ուրեմն «Երեւան ջուրը» ավելի շատ նման է ոչ թե բիզնես կազմակերպության, այ սոմալիցի ծովահենների։ Ամփոփենք։ Սպառողները (մենք ու դուք) վճարում են մի սակագնով, որն արդարացված է սոսկ 1/6-րդ մասով։ Իսկ Երեւանում տարվա ընթացքում ավելի քան 300մլն խմ ջուր ձախ է հոսում։ Բաշխիչ կայաններում տարրական կափույրները սարսափելի ձևով կաթկթում են։ Դրանք՝ այդ կափույրները, տեղադրվել են դեռևս Սովետի օրոք ու այդ ժամանակվանից կաթկթում են։ Ջուրը հենց այնպես աննպատակ հոսում է (թերևս արժե, որ հարգարժան «Երեւան ջուրն» այս ուղղությամբ վերջապես ինչ-որ բան ձեռնարկի)։

Ու ոչ թե պարզապես ջուր է հոսում, այլ բարձրորակ, մշակված, քլորացված, մաքրված, որակյալ ջուր է հոսում։ Իմիջիայլոց, խորանարդ մետրը 170 դրամով հաշվելիս 2009թ. «կորած» ջրի արժեքը կազմում է գրեթե 110մլն դոլլար։ Ի դեպ, չի բացառվում, որ խոշոր սպառողները, օրինակ՝ անթիվ-անհամար ավտոլվացման կետերը, աշխատում են «ձախ» ջրով։ Իսկապես, ինչո՞ւ մեքենաները լվալ տեխնիկական ջրով, եթե կարելի է օգտագործել ծորակի ջուրը։ Մի քիչ գումար դիր «Երեւան ջրի» միջին կարգի չինովնիկի գրպանն ու ուզածիդ չափ օգտագործիր: Եվ նման, մեղմ ասած, հրեշավոր իրավիճակում «Երեւան ջուրը» առանց քաշվելու հասարակական ծառայությունները կարգավորող հանձնաժողովին սակագնի բարձրացման հայտ է ներկայացնում։ Եվ այս ողջ խայտառակությունը կոչվում է «ծառայությունների սակագնի ամենամյա ճշտում»։ Եվ ինչով է ընկերությունը սա հիմնավորո՞ւմ։ Իսկ ընդհանրապես կարևոր չէ, կարող էին հիմնավորել և արեգակի վրայի բծերով։

Գլխավորը ինչ-որ բան հիմնավորված գրելն է։ Հասարակական ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սոսկ մեկ որոշումով։ Տարրական արդարությունը պահանջում է, որպեսզի հանձնաժողովի անդամները ինչ-որ ձեւով պարգեւատրվեն այսպիսի հավելյալ եկամտի ստացմանն աջակցելու համար։ Ավելորդ չէ հիշելը, որ երբ պայմանագիր կնքվեց Ջրային տնտեսության կոմիտեի ու «Երեւան ջրի» ֆրանսիական սեփականատիրոջ միջեւ, ջրի սակագինը կտրուկ բարձրացավ ՝ պայմանով, որ աստիճանաբար պետք իջնի։ Իբր թե նոր օպերատորին առաջին մի քանի տարվա աշխատանքում անհրաժեշտ են մեծ միջոցներ մաշված ինֆրակառուցվածքը մոդեռնացնելու ու կորուստները կրճատելու համար: Ինֆրակառուցվածքի մոդեռնացում։ Ինչ-որ առանձնապես չի երեւում։ Ոնց որ Սովետի օրոք էր, նույնն էլ հիմա է։

Շատ տեղամասերում խողովակները 30 տարուց ավելի է, չեն թարմացվել. պարզամիտներիս միայն թվում է, որ ծորակից խմելու ջուր է հոսում (եթե, իհարկե, հոսում է)։ Նման խողովակների միջով անցնելով՝ այն պարզապես չի կարող խմելու մնալ։ Կորուստների կրճատում։ Տարեկան 300մլն խմ-ից ավելի՞ն է «կորուստների կրճատումը»։ Այս կապակցությամբ մանրամասնեմ։ Բանն այն է, որ համաձայն Հայաստանի կառավարության ու ջրամատակարարող ընկերության միջեւ 2005թ. կնքված պայմանագրի, սակագնի վերջին բարձրացումը պիտի լիներ 2006թ. , իսկ 3 տարի անց ջրի գինը պետք է աստիճանաբար իջներ եւ վարձակալման 10-րդ տարում հասներ 93 դրամի։

Փաստորեն, ջրի սակագինը պետք է էժանանար 2009 թվականից, եւ այսօր «Երեւան ջուրը», որպես կարգին բիզնես կազմակերպություն, գինը բարձրացնելու իրավունք չուներ, այլ պարտավոր է իջեցման նախաձեռնությամբ հանդես գալ։ Մի քիչ էլ այսպիսի «կրճատում», եւ Երեւանի բնակիչները ստիպված կլինեն իրենց բակերում արտեզյան ջրհորեր փորել։ Ասում են, որ որակի առումով արտեզյան ջուրն աղբյուրի ջրին չի հասնում։ Բայց այն ամեն դեպքում ավելի լավը կլինի խմելու այն ջրից, որը մեզ մեկ-մեկ հասնում է ժանգոտած ու մաշված խողովակներով։ Դե իսկ գնի առումով ընդհանրապես բառեր չեմ գտնում։

Սևան Աղաջանյան

12107035_863994307042101_390036799842130086_n

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ