25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Աղմուկ է հասունանում. Ժողովուրդ

33 ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ աշխատանքների գծով պետի տեղակալ Անդրանիկ Մինասյանի շուրջ աղմուկ է հասունանում: Բանն այն է, որ սույն պաշտոնյան մի քանի ամիս առաջ սեփւսկան դիմումի համաձայն լքել էր ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախուզության բաժնի պետի պաշտոնը նախընտրելով «Տաթեւի ճոպանուղում» անվտանգության պետի պաշտոնը:

Դիմում գրելու ժամանակ ոս­տիկանը հայտարարել էր, թե համակարգում կոպեկներ է ստանում, դրա համար գնում է ավելի արժանապատիվ աշ­խատանքի: Սակայն ամիսներ անց նրան հեռացրել են «Տաթեւից»: Եւ ահա համակարգը լքած ոստիկանը կրկին վե­րադարձել է` նշանակվելով արդեն ավելի բարձր պաշտոնի` Սյունիքի մարզային վարչության օպերատիվ աշխա­տանքների գծով պետի տեղակալ:

Սա հարուցել է սյունեցի շատ ոստիկանների զայրույթը, որոնք պատրաստվում են հեռանալու զեկուցագիր ներկայացնել: Սակայն Անդրանիկ Մինասյանը օրաթերթի հետ զրույցում հա­վաստիացրեց, թե. «հմ անվան հետ կապված այս պահին ոստիկանությունում որեւէ խնդիր չկա»:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ