19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ալիեւը պատրաստվում է. Հայկական Ժամանակ

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը, որն օրերս է վերադարձել Արցախից, երեկ թերթի թղթակցի հետ զրույցում նկատել է, որ հակառակորդն իսկապես ակտիվ է եւ այդ ակտիվությունը միայն ինժեներական աշխատանքներով կամ դիպուկահարների աշխուժությամբ չի արտահայտվում:

«Շփման գծի տարբեր ուղղություններով անընդհատ զորքերի տեղաշարժեր են, փոքր մասշտաբի զորավարժություններ, կուտակումներ: Այս ամենն ինքնին նոր լարվածության է ստեղծում: Երբ բացակայում են բանակցությունները ավ­տոմատ կերպով աճում է մարտական գործողությունների վերսկսման հա­վանականությունը: Ամեն ղերղքամ Աղրրեջանում այղ ուղղությամբ լուրջ նա­խապատրաստական աշխատանքներ տեսանելի են»,- ասել է Աբրահամյա­նը:

Հարցին փաստորեն, իրավիճակի սրում եք կանխատեսում, ե՞րբ կարող է ղա տեղի ունենալ, ըստ ձեզ, եւ ինչի՞ է սպասում Աղրբեջանը, քաղաքագե­տը պատասխանել է.

«Ադրբեջանը վերադասավորումների փուլում է պայ­մանավորված եւ տնտեսական, եւ քաղաքական, եւ ռազմական գործոննե­րով, բայց այն, որ Աղրբեջանն առաջնագծում լուրջ նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում, հիմք է տալիս ասելու, որ հաջորդ տարի իրավիճակային նոր փոփոխություններ կարելի է սպասել: Այդ իմաստով որ­քանո՞վ է պատրաստ մեր բանակը հետաքրքրվել է մեր թղթակիցը:

«Երբ խոսում ենք հակառակորդի գործողությունների, տեղաշարժերի մասին, պետք է նկատի ունենալ, որ զինված ուժերը եւս համապատասխան ջանքեր է գործադրում ոչ միայն հակառակորդի շարժը իր տեսանելիության դաշ­տում պահելու, այլեւ հնարավոր լարվածությունը լիցքաթափելու ուղղու­թյամբ: Վերջին 1-2 ամիսների ընթացքում դիվերսիոն գործողությունների մի քանի միջադեպեր են կանխվել: Դիվերսիոն գործողությունների փորձերը էականորեն նվազել են, ինչը պայմանավորված է շփման գծում դիտարկում իրականացնող հատուկ սարքավորումների տեղակայմամբ»,- պատաս­խանել է Աբրահամյանը:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ