19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաեւ Արցախում

Դեկտեմբերի 13-ին, տեղական ժամանակով ժամը 04.33-ին (Գրինվիչի ժամանակով` 00.33) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Ադրբեջանի տարածքում (Շամախի քաղաքից 33 կմ դեպի հյուսիս-արևմուտք):

Երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.900 և արևելյան երկայնության 48.500: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 15 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6 բալ:

Երկրաշարժը զգացվել է ԼՂՀ-ում՝ մասնավորապես Ստեփանակերտ քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ