20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Դեղերի հատիկով բացթողնման արգելք կամ սահմանափակում չի նախատեսվում

«Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո շարունակվելու է հատիկով դեղերի վաճառքը: Նման սահմանափակում չի նախատեսվում, և նոր օրենքում դեղատներից դեղերի հատիկով (ոչ ամբողջական տուփով) վաճառքն արգելող որևէ դրույթ կամ ձևակերպում չկա։

ՀՀ առողջապահության նախարարի «ՀՀ տարածքում դեղատոմսերի դուրս գրման և դեղերի բաց թողնման կարգը հաստատելու մասին» 2002թ. փետրվարի 26-ի և 2014թ. համապատասխան փոփոխության ենթարկված նորմատիվ հրամանով (գրանցված է ՀՀ արդարադատության նախարարությունում) սահմանվում է դեղերի հատիկով դուրսգրման հետևյալ կարգը.  «Սահմանել, որ դեղը հիվանդին, ոչ ամբողջական սպառողական փաթեթով բաց թողնելիս, բաց թողնվող քանակը դեղատնային գործունեություն իրականացնող լիցենզավորված անձի համապատասխան աշխատակիցը փաթեթավորում է նոր տարայում (պոլիէթիլենային տոպրակ, սրվակ և այլն) և պիտակավորում այն հայերեն նշելով` դեղի առևտրային անվանումը, դեղաձևը, դեղաչափը, բաց թողնված քանակը, սերիան, պահպանման հատուկ պայմանը (առկայության դեպքում), գրանցման հավաստագրի իրավատիրոջ անվանումը, դեղատնային գործունեություն իրականացնող լիցենզավորված անձի անվանումը կամ անունազգանունը, գտնվելու վայրը, պիտանիության ժամկետը (բոլոր դեղերի համար 6 ամիս, իսկ ավելի պակաս մնացորդային պիտանիության ժամկետի դեպքում` փաստացի ժամկետը), բացթողման ամսաթիվը: Հիվանդի պահանջի դեպքում նոր փաթեթը ապահովվում է դեղի Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված ներդիր թերթիկով»:

Ի գիտություն բնակչության և որոշ լրատվամիջոցներում տեղ գտած անճշտությունը պարզաբանելու համար հայտնում ենք, որ նշված հրամանը գործում է և  գործելու է «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ