24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ի՞նչ է հայտնաբերել ԿՌՈւ-ն Արարատի մարզպետարանում

՛՛Այն մարզերում, որտեղ իրականանում է այդ ծրագիրը, ստուգումները  ընթացքի մեջ են, հետևաբար դեռ պարզ չէ, թե երբ կավարտվեն՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ֆինանսների նախարարության մամլո քարտուղար Նվարդ Առաքելյանը` չհերքելով չարաշահումների մասին մամուլի հրապարակումները:

Ըստ մամուլում հայտնված տեղեկությունների՝ մասնավորապես Արարատի մարզպետարանում վառելիքի ծախսի հետ կապված խոշոր չափի չարաշահումներ են արձանագրվել, ինչի արդյունքում աշխատանքից ազատվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Տիգրան Վիրաբյանը։

Հիշեցնենք, նորանշանակ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի գալուստը ուղեկցվեց նախարարության վերահսկողական ծառայության ակտիվացմամբ մասնավորապես մարզպետարաններում: 

Նվարդ Առաքելյանը զերծ մնալով առայժմ պաշտոնական հայտարարությունից, նշեց, որ ատուգումների ավարտից հետո անպայման արդյունքների մասին հանրությանը կտեղեկացվի: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ