29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ծառուկյանի արձակուրդն ավարտված է, ԲՀԿ շունչ քաշիր /վիդեո/

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Ազգային ժողովում մինչ քառօրյա նիստերի  մեկնարկը ավանդական նիստ գումարեց ԲՀԿ խմբակցությունում: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Ծառուկյանը հերքեց, որ ինքը արգելել է կուսակցականներին եւ մասնավորապես խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին շփվել լրատվամիջոցների հետ:

“Նիստում էլ ինձ ասացին, որ այդ թեմայով լուրեր կան… առաջինը ոչ մի ղեկավար իրավունք չունի իր թիմակիցներին արգելելու: Հակառակը` նա պետք է հարգի իր թիմակիցներին, նրանց լսի, որ ճիշտ որոշումներ կայացնի”,- լրագրողներին ասաց Գագիկ Ծառուկյանը:

Այնուհետեւ Ծառուկյանը գովաբանեց Զոհրաբյանին: Նրա խոսքով, պատգամավորը Հայաստանին իր  նվիրվածությամբ մեծ աշխատանք է կատարում Եվրախորհրդարանում և հույս հայտնեց, որ Ն.Զոհրաբյանի պես պատգամավորներ շատ լինեն, որոնք մտածում ու պայքարում են իրենց երկրի հեղինակության համար:

Իսկ ճիշտ է, որ ԲՀԿ պատգամավորներն արդեն արձակուրդ են գնացել: Ծառուկյանն ասաց, որ ընդհակառակը, մարդիկ աշխատում են:

“Ինձ թվում է` ժողովրդի բոլոր խնդիրները դեռ կարգավորված չեն, որ պատասխանատու մարդիկ արձակուրդ գնան, որ պետք ա շատ աշխատել, որպեսզի ժողովրդի մատից փուշ հանեն, արձակուրդի ժամանակ չէ”,-ասաց Ծառուկյանը:

Ի դեպ, ԲՀԿ առաջնորդը ընտրական ցիկլի ավարտից հետո բավական պարտաճանաչ ներկայանում է ԱԺ նիստերի գոնե մեկնարկին: Գոնե այս պահին ԲՀԿ-ում կարող են հանգիստ շունչ քաշել` չխառնվել իրար: Բոլորովին վերջերս այս խմբակցության պատգամավորների մի մասն ասում էր, որ իրենց քվեարկություններն ու գործողությունները բխում են բացառապես առաջնորդի հետ համաձայնեցման արդյունքում, մյուս մասն ասում էր Ծառուկյանը քաղաքում չէ` տեղյակ չէ:

Այսպիսով, կարող ենք փաստել` Գագիկ Ծառուկյանի խորհրդարանական արձակուրդն ավարտված է:

Իսկ անձամբ Ծառուկյանը մասնակցելո՞ւ է Ազգային ժողովի վերջին քառօրյային՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ