29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքիայի պատասխանը Գերմանիային. օդանավակայանում 2 ժամ սպասեցրել է գերմանացի դիվանագետներին

eeee

Թուրքիայի Աթաթուրքի օդանավակայանի անվտանգության աշխատակիցները 2 ժամ սպասեցրել են երկիր մուտք գործող 4 գերամանցի դիվանագետի, որից հետո միայն թույլատրել դուրս գալ օդանավակայանի տարածքից:

Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` այդպիսով Թուրքիան պատասխանել է մեջլիսի փոխնախագահի Այշե Նուր Բահչեքափըին Գերմանիայի օդանավակայանում ոստիկանների կողմից սպասեցնելու միջադեպին:

Թուրքական աղբյուրի պնդմամբ միջադեպի պատճառ էր հանդիսացել այն, որ Բահչեքափըի մոտ բացակայում էր անձնագիրը, քանի որ ըստ թուրքական կողմի` այն գողացվել էր:

Նշենք, որ նույն միջադեպի պատճառով Գերմանիայի դեսպան Մարդին Էրդմանը այսօր հրավիրվել էր Թուրքիայի արտգործնախարարություն` բացատրություն տալու:

Դեպքին անդրադարձել էր նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` հայտարարելով, որ իրենք նույն կերպ են պատասխանելու գերմանական կողմին:

Վերջինս հայտարարել էր, որ գողացված անձնագրի փոխարեն Բահչեքափըյին Բեռլինում գտնվող Թուրքիայի դեսպանատան կողմից ժամանակավոր անձնագիր է տրվել, սակայն չնայած դրան` թուրք պաշտոնյային ժամեր շարունակ սպասեցրել են օդանավակայանում:

«Այս երկրի խորհրդարանի փոխնախագահին և պատվիրակությանը այդտեղ դռան մոտ սպասեցնել ես տալիս: Այժմ  նույն կերպ պատասխանելը անհրաժեշտություն չէ՞: Դրանից հետո ասում են Էրդողանը բռնապետ է: Եթե դու քեզ թույլ ես տալիս իմ երկրի խորհրդարանի փոխնախագահի` կին պատգամավորի նկատմամբ իրականացնել նման սխալ գործողություններ, եթե քո ոստիկանությունը դա անում է, ապա  ես էլ դրան նույնությամբ  պետք է պատասխանեմ»,- ասել էր Էրդողանը:

 

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ