20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սա «բեսպրեդելի» գագաթնակետն է. խմբագիրը զայրացած է

«Երբ մարդը հունից դուրս է գալիս ու ձեռքերին ազատություն տալիս, կարող ենք բացատրել էմոցիաներով, աֆեկտի մեջ հայտնվելով: Բայց հարցազրույցն ավարտել է, հեռացել, նորից եկել կանչել է Վահեին: Կողքը կանգնած գործընկերներին ասել է՝ ոչինչ չկա, մենք ընդամենը զրուցելու ենք: Բավականին ժամանակ է անցել, ու այդ մարդը խորամանկորեն ծրագրված, խորամանկորեն, նենգորեն լրագրողին իջեցրել է մի վայր, որտեղ չկան տեսախցիկներ»,-այսօր՝ դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով լրագրողի և ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի միջև տեղի ունեցած միջադեպին ասաց  «Հրապարակ» օրաթերթի խմբագիր  Արմինե Օհանյանը:

Օհանյանի խոսքով՝ պատգամավորը  խփել է այն ուժգնությամբ, որ Վահեն ընկել է գետնին, այնուհետև սեռական բնույթի հայհոյանքներ  է տվել:

Խմբագիրը կարևորում է այն հանգամանքը, որ ամեն բան արձանագրվել է:

«Սա լրագրողներին զսպելու, զսպաշապիկ հագցնելու աննախադեպ փորձ է: Փաստորեն պատգամավորներն են որոշում՝ ով է լրագրող, ով  չէ: Սա «բեսպրեդելի» գագաթնակետն է: Բառեր չեմ գտնում ասելու, ո՞ւր ենք հասնելու»,-ասել  է Արմինե Օհանյանը:

Նա ընդգծում է, որ Վահե Մակարյանը պատգամավորին  մինչև վերջին պահը պարոն Հակոբյանով է  դիմել:

NewsBook.am  լրատվական կայքի գլխավոր խմբագիր Գոհար Վեզիրյանն էլ նշել է , որ մի նրբերանգի վրա պետք է ուշադրություն դարձնել. «Մասնավորապես մեր՝ լրագրողական համայնքի արձագանքը տեղի ունեցածին շատ չեզոք էր, վախվորած: Անձնական, սուբյեկտիվ գործոններով պայմանավորված՝ լռության քող ստեղծվեց»,-ընդգծել է Գոհար Վեզիրյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ