20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Վանաձորը մեր ցավն է. ԲՀԿ-ը կների՞

«Ես ժամանակին ասել եմ` ճիշտ ժամանակին պիտի արձագանքել: Վանաձորը մեր ցավն է, պետք չէր, որ անպայման քաղաքական մեծամասնությունն ասեր, որ քաղաքապետն իմը պիտի լիներ: Իշխանությունը ճիշտ կաներ, որ զիջեր»,-ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե արդյոք մասնակցելու են Վանաձորի ավագանու հաջորդ նիստին, որը, ըստ քաղաքապետարանի հաղորդագրության, անհրաժեշտ է, որ կայանա, որպեսզի լուծվի վերջերս տեղի ունեցած հրդեհի արդյունքում անօթևան մնացած քաղաքացիների խնդիրը:

Պատգամավորը հաստատեց, որ իրենց դիրքորոշումը չի փոխվում, նիստին չեն մասնակցելու: «Այս հարցը պիտի լուծվի հետագայում, մենք բոյկոտելու ենք, մինչև ի հայտ չգան այն մարդիկ, ովքեր չեն պահպանել իրենց սկզբունքայնությունը մեղմ ասած»:

Ըստ Մ. Մելքումյանի` ապրիլից հետո անպայման այս հարցը կլուծվի: Ճնշտմանը, թե ինչու հենց ապրիլից հետո, նա ասաց, որ ապրիլին նոր իրավիճակ է ստեղծվելու, և դրանից ենելով` դա կարող է ազդեցություն ունենալ ներքին կառավարման վրա:

Ինչ վերաբերում է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հայտարարությանը, թե ժամանակն է ներել ու առաջ գնալ, ապա ԲՀԿ-ական պատգամավորը շեշտեց. «Ես դեմ եմ, սկզբունքները չպիտի խախտվեն, եթե ներում ես ու սկզբունք չես պահում, դա խնդիր է»:

Հիշեցնենք, որ արդեն երկար ժամանակ է հնարավոր չի լինում ավագանու նիստ գումարել, քանի որ ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտում են` պահանջելով ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հրաժարականը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ