29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ջուրը կթանկանա

water-472x265

2017 թվականի հունվարի 1-ից հանրապետության ողջ տարածքում կգործեն  խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման նոր միասնական սակագներ։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` դեկտեմբերի 9-ի կայացած նիստում քննարկվել են «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը խմելու ջրի մատակարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա տրամադրելու մասին, «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Նոր Ակունք», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ների սպասարկման տարածքում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման միասնական սակագների սահմանման մասին հարցերը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քվեարկությամբ որոշեց.

ա.  «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա,

     բ.  «Վեոլիա Ջուր» ՓԲԸի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման ևջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման համար սահմանելհետևյալ սակագները.

  • խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը` 153 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀն),
  • ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը` 27 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀն):

Սահմանված սակագները ուժի մեջ կմտնեն 2017 թվականի հունվարի 1-ից:

Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.psrc.am ինտերնետային կայքում:

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Հիշեցնենք, ֆրանսիական «Վիոլիա ջուր» ընկերությունը հաղթել է ՀՀ ԳՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի հայտարարած մրցույթում եւ կդառնա Հայաստանի ջրամատակարաման միակ օպերատորը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ