20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մինսկի խումբը պետք է հավասարության նշանը հանի (վիդեո)

«Պայմանավորվածությունները պետք է կատարենք, նոր գնանք առաջ: Չի կարելի անընդհատ պայմանավորվածություններ ձեռք բերել և խախտել »,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք հայկական կողմը հրաժարվում է Ադրբեջանի հետ հերթական հանդիպումից` հաշվի առնելով, որ ԵԱՀԿ մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների 23-րդ խորհրդին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան ասել էր, որ Ադրբեջանը համառորեն հրաժարվում է Վիեննայում, Սանկտ-Պետերբուրգում, ինչպես նաև նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններից:

Նա նշեց, որեթե որևէ քայլ չի կատարվում, չկա համաձայնություն, զուգահեռ գործընթաց սկսելը հարաբերական է, փաստ պետք է լինի, որ ձգտում կա, կամք կա` պայմանավորվածությունը կատարելու համար: Հարցին, որ եթե չկատարվեն, կարող ենք ասել, որ Նախագահ Սերժ Սարգսյանը չի գնա հանդիպման, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ որևէ հանդիպումից չեն խուսափում: «Բայց եթե հանդիպում ենք, ձեռք է բերվում պայմանավորվածություն, Մինսկի խումբը պետք է եզրահանգման գա, հավասարության նշանը հանի, մատնացույց անի, թե ում պատճառով չի կատարվում: Նրանց առաքելությունը կայանում է նրանում, որ ճիշտ գնահատականներ տան»,-ասաց նա՝ չհամաձայնվելով, որ Մինսկի խումբը ադրբեջանամետ կեցվածք ` արտահայոտւմ:

«Ավելի չեզոք ես կասեի, որ վնասում է հետագա բանակցությունները: Զգուշավորությունը կարող է երկար տևել և մենք բազմիցս ենք հայտարարել, որ այսօրվա և վաղվա խնդիր չէ Ղարաբաղի հարցի կարգավորումը»,-շեշտեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ