29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Այն փամփուշտը, որը քոնն է, չի ՛՛վզզում՛՛, անձայն կրակում է. Սեյրան Օհանյան /վիդեո/

Տավուշի մարզի զորամասերից մեկը` Պաշտպանության նախարարության կազմակերպած շրջայցից հետո, լրագրողներին հնարավորություն տրվեց լինել նաև առաջնագծում: Այստեղ լրագրողները դիտեցին մի շարք տարատեսակ զինվորական  վարժանքներ:

Դիվերսիոն հետախուզական խմբի առաջխաղացումը կանգնեցնող պարապմունքը դիտելուց հետո Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բացատրեց այդ և մյուս վարժանքների կարևորությունը:  Նա նշեց, որ մարտավարական պատրաստվածության պարապմունքները  հոգեբանորեն պատրաստում են զինվորին, նա ոչ միայն տեղեկանում է մարտական գործողություններին, սովորում է դրանք, գործնականում է կիրառում, այլև հոգեբանորեն պատրաստ է լնում դրանք կիրառել մարտական դաշտում:  ՛՛Դու պատրաստվում ես այն ամենին, ինչն ավելի կիրառվում է մարտական գործողությունների ժամանակ պատերազմական ժամանակահատվածում՛՛:

Նախարարը որպես օրինակ նշեց, որ դիրքերում երբ հակառակորդը փամփուշտը կրակում է, և գլխավերեևում ՛՛վզզում՛՛ է, զինվորները գլուխները միշտ իջեցնում են, որովհետև հոգեբանորեն այդ պահին պատրաստ չեն. ՛՛Պատերազմի ժամանակ նույնիսկ այդ կրակոցների, պայթյունների, ծխապատված տարածքների, վառված արգելափակոցների հաղթահարման ընթացքում զինվորները ուշադրություն չեն դարձնում, որովհետև պատերազմական գործողությունները արդեն հոգեբանորեն պատրաստում են զինվորին ցանկացած իրավիճակում պատրաստ լինել իր առջև դրված խնդիրներն իրականացնելուն՛՛,-նշեց նա: Նախարարը հավելեց, որ ՀՀ-ում շուտով լինելու են հատուկ ուսումնական տեղեր, որտեղ գործնական պատարստության պարապմունքներ են անցկացվելո.՛՛Սա եվրապական և նաև ՆԱՏՕ-ի բանակների առաջնային չափանիշներից մեկն է՛՛,-ասաց Օհանյանը՝ ընդգծելով, որ նման փորձ տեսել է տարբեր երկրներում:

՛՛Պատերազմի ժամանակ, օրինակ, երբ փամփուշտը անցներ զինվորի գխով, այսպես ՛՛վզզար՛՛, ոչ մի զինվոր գլուխը չի իջեցնում, որովհետև գիտի, որ այն փամփուշտը, որը որ քոնն է, նա չի ՛՛վզզում՛՛, նա անձայն դիպչում է, անձայն նշանակում է քո անբավարար գնահատականը պատրաստվածոթյանդ՛՛:   

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ