25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Նոր առավելություններ ոստիկանության ակադեմիայով սովորողներին

Խորհրդարանը քննարկում է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցողը՝ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը, նշեց, թե նախագծի ընդունումը պայմանավորված է ոստիկանության ուսումնական հասատությունում ընդունելությունը խթանելու, ոստիկանությանում թափուր հաստիքներն առավել արդյունավետ համալրելու անհրաժեշտության համար: «Ոստիկանության ծառայության մասին» օրենքի ներկայիս կարգավորումների կիրառման ընթացքում որոշակի խոչընդոտներ են առաջանում միջին և կրտսեր խմբերի թափուր հաստիքները համալրման աշխատանքներում»,-ասաց նա:

Վարդան Եղիազարյանը նշեց, որ կտրուկ նվազել է ոստիկանական ակադեմիայի դիմորդների քանակը: Ընդհանուր առմամբ նվազել է նաև քոլեջի դիմորդների թիվը: «Դիմորդների փոքր թվի պարագայում մրցակցային սկզբունքը մղվում է երկրորդ պլան, և նախապատվությունը տրվում է հատկացման տեղերը լրացնելու սկզբունքին»,-ասաց նա: Փոխոստիկանապետը նշեց, թե օրինագծով առաջարկվում է ոստիկանության միջին խմբի պաշտոններում, բացի ոստիկանության միջին մասնագիտական կրթություն ունեցող քաղաքացիներից հնարավորություն ունենալ նշանակելու նաև համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթությամբ քաղաքացիներին:

«Առաջարկում ենք  հանել ավագ, գլխավոր և բարձրագույն խմբերի համար նախատեսված բարձրագույն ոստիկանական կթությամբ պարտադիր պահանջը, սահմանել ավագ և գլխավոր խմբերի պաշտոնի նշանակման ընդհանուր կանոնից բացառություն, մասնագիատական հանձնաժողովի երաշխավորությամբ նշանակումը, խոսքը գնում է ծառայողական գերազանց ցուցանիշներ և անձնական բարձր որակներ ունեցող դեպքերի մասին»,-շեշտեց նա:

Վարդան Եղիազարյանը նշեց, որ ուսման ընթացքում վարձատրություն ստանալու հնարավորություն պետք է տալ: Իսկ ընդհանուր առմամբ օրնինագծի ընդունելու դեպքում գրավիչ կդառանա սովորել Ոստիկանության ակադեմիայում, քոլեջում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ