25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Պիտի սովորենք հաղթահարել դժվարությունները»

Մի՛ դժգոհեք այն դժվարություններից և խոչընդոտներից, որոնց դուք հանդիպում եք կյանքի ճանապարհին: Հենց դրանք են ձեզ թույլ տալիս առաջ գնալ: Ինչո՞ւ են նավերը կարողանում տեղաշարժվել ջրում, իսկ օդանավերը՝ օդում: Որովհետև ջուրը և օդը դիմադրություն են ցույց տալիս նրանց շարժմանը: Հնարավոր չէ առաջ շարժվել, եթե չկա դիմադրություն այդ շարժման մատերիային: Կյանքում հանդիպող խոչընդոտները, դժվարությունները անբաժանելի մասն են
բնականոն կյանքի, և մենք պետք է սովորենք օգտագործել դրանք՝ առաջ գնալու համար:
Լեռ բարձրանալիս մենք բռնվում ենք ցանկացած ելուստից, որպեսզի վեր մագլցենք: Ինչո՞ւ ենք մենք ուրեմն ուզում, որ մեր կյանքը լինի հարթ ու առանց որևէ անհարթության: Երջանկություն է, որ կյանքը լի է անհարթություններով. դրա շնորհիվ ենք մենք ապրում: Չի կարելի հարթ, առանց տառապանքի, ցավի, տհաճությունների, թշնամիների կյանք ցանկանալ, հակառակ դեպքում դուք ոչինչ չեք ունենա բռնվելու՝ վեր բարձրանալու ընթացքում, ու դուք ներքև կսահեք: Նա, ով հեշտ կյանք է ուզում, իրականում իր ապերջանկությունն է ցանկանում:
Մենք որոշակի հանգամանքներում պատահական չենք հայտնվում: Հայտնվելով արտաքին աշխարհի դժվարությունների առջև՝ մենք պետք է դիմացկուն դառնանք: Ինչպե՞ս հասնել դրան: Այնպես, ինչպես մարզիկները, լեռնագնացները, որոնք ամեն օր մարզվում են և սովորեցնում իրենց տանել շոգը, ցուրտը, հաղթահարել հոգնածությունը, սննդի ու քնի անբավարարությունը: Մենք նույնպես պիտի սովորենք հաղթահարել դժվարությունները, ցավը և լինենք ֆիզիկական ու բարոյական լավ վիճակում: Եթե դուք ընտրել եք ազնիվ նպատակ, և դրան տանող ճանապարհը ծանր է, Աստված կօգնի ձեզ:
Մայր Թերեզա
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ