23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Եթե «Դաշնակցությունը» ցանկանա, ՀՀԿ-ը պատրաստ է

«ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններին ընդառաջ բաց է համագործակցության ցանկացած քաղաքական ուժի հետ: Առայժմ ՀՅԴ-ի հետ դաշինքով ընտրություններին գնալու մասին քննարկումներ չկան, բայց Դաշնակցությունը մեր կոալիցիոն գործընկերն է, և նման քննարկում կլինի։ Բայց առայժմ ո´չ Դաշնակցությունը, ո´չ էլ Հանրապետականը նման ցանկություն չեն հայտնել»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Եթե ՀՅԴ-ի կողմից լինի նման առաջարկություն, ապա ՀՀԿ-ն պատրաստ է քննարկել այդ հարցը՝ Վ. Բաղդասարյանի խոսքով։ Վերջինս դժվարացավ պատասխանել հարցին, թե արդյոք ընտրություններում հաղթելու ՀՀԿ-ի շանսերն ավելի մեծ չեն լինի, եթե ՀՀԿ-ն դաշինք կազմի ՀՅԴ-ի հետ։ «Անկեղծ ասած, դեռ մոնիտորինգ չենք կատարել, բայց եթե քաղաքական ուժերը միավորվում են, բնականաբար, հաղթելու շանսերը մեծանում են։ Համենայն դեպս, այդ հարցի քննարկման համար մենք դեռ ժամանակ ունենք»,- եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ