19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Օսկանյանին հարցաքննման ծանուցագիր արդեն ուղարկվել է

Հայաստանի նախկին արտգործնախարար, ԱԺ “Բարգավաճ Հայաստան” խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը հոկտեմբերի 8-ին հրավիրվել է հարցաքննության: Նրան այդ մասին արդեն ծանուցագիր ուղարկվել է: Ինչպես Henaran.am –ին ասաց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, չի բացառվում, որ  երկուշաբթի օրն էլ նրան մեղադրանք առաջադրվի:

Նշենք, որ  հոկտեմբերի 2–ին Ազգային ժողովը բավարարել է Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին գլխավոր դատախազի միջնորդությունը:

Քվեարկությանը մասնակցել են 71 պատգամավորներ, կողմ են քվեարկել 64-ը, դեմ`6-ը: Մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: ՀՅԴ, “Ժառանգություն” եւ Հայ ազգային կոնգրես խմբակցություններն ընդհանրապես հրաժարվել էին քվեարկությանը մասնակցելուց:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ