25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Աստվածաշունչը զգուշացնում է

Դուք ինքներդ շատ լավ գիտեք, որ ինչպես գողը գալիս է չսպասված ժամին, այնպես էլ Տիրոջ օրը չսպասված ժամին կգա: Երբ մարդիկ ասեն՝ «Հանգիստ ենք և ապահով», ճիշտ այն ժամանակ էլ հանկարծակի վրա կհասնի նրանց կործանումը … և նրանք ազատում չեն ունենալու: Բայց դուք, եղբայրնե՛ր, խավարի մեջ չեք, որ Տիրոջ օրը գողի նման անակնկալի բերի ձեզ, որովհետև դուք բոլորդ էլ լույսի որդիներ եք, ցերեկվա որդիներ: Մենք գիշերվան չենք պատկանում, ոչ էլ խավարին:

Հետևաբար, քնով չտարվենք ուրիշների նման, այլ արթուն և զգաստ լինենք, որովհետև քնողները գիշերն են քնում, հարբեցողներն էլ գիշերն են հարբում … Աստված մեզ չի ընտրել, որպեսզի նրա բարկության առարկան դառնանք, այլ որպեսզի ժառանգենք նրա փրկությունը մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով: Արդարև, Քրիստոս մեռավ մեզ համար, որպեսզի մենք նրանո՛վ կենդանի մնանք նրա գալստյան ժամանակ, ողջ լինենք թե մեռած: Ուստի քաջալերեցե՛ք միմյանց և ամրապնդեցե՛ք միմյանց հավատը:

(Պողոս առաքյալի առաջին նամակը թեսաղոնիկեցիներին 5:2-11)

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ