19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Շատ խաղաքարտեր կփոխվեն Գ. Ծառուկյանի վերադարձից հետո (վիդեո)

«Կա նման գործոն, անհատների լինել-չլինելուց շատ բան է փոխվում քաղաքական դաշտում, բայց չեմ էլ կարծում, որ շատ բան կփոխվի, ինչ փոխվեց, որ հեռացավ, և ինչ պիտի փոխվի, որ վերադառնա»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը՝ խոսելով ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի վերադարձի մասին քաղաքականություն:

Միաժամանակ նա նշեց, որ Գագիկ Ծառուկյանն այն խարիզմատիկ ու սիրված կերպարն է, որ պետք է լինի քաղաքական դաշտում, բայց թե լուրջ ազդեցություն կունենա քաղաքական դաշտում, թե ոչ, հայտնի չէ:

Հարցին, թե ինչ փոխվեց քաղաքականության մեջ նրա հեռանալուց հետո, Ա. Ախոյանը պատասխանեց. «Հենց հեռացավ, սկսեցին ի հայտ գալ նորաստեղծ ուժեր, շատ խաղաքարտեր կփոխվեն, նորից կվերադասավորվեն ու կմիանան»:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինքը կվերադառնա ԲՀԿ, քանի որ կուսակցությունից դուրս եկավ Գ. Ծառուկյանի հեռանալուց հետո, ապա պատգամավորն ասաց, որ քաղաքականության մեջ երբեք չեն ասում երբեք:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ