25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Շատ ուրախ եմ, որ Սերժ Թանկյանն էլ է ուզում մասնակցել ընտրություններին (վիդեո)

«Դաշնակցությունը» հակված է խորհրդարանական ընտրություններին առանձին ցուցակով գնալ: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: ՀՀԿ-ի հետ համագործակցության վերաբերյալ նա ասաց, որ ունեն կնքված համաձայնագիր, և այնտեղ չկան ժամկետներ, թե երբ է ավարտվելու համագործակցությունը:

Ինչ վերաբերում է Սերժ Թանկյանի հայտարարության մասին, որ ինքը դիտորդ է լինելու խորհրդարանական ընտրությունների ժամանակ, Ա. Ռուստամյանն ասաց. «Ես շատ ուրախ եմ, որ Սերժ Թանկյանն էլ է ուզում մասնակցել ընտրություններին որպես դիտորդ: Նա կտեսնի, որ աննախադեպ ընտրություններ տեղի ունեցան Հայաստանում»:

Ըստ պատգամավորի՝ այսօր իսկապես ունենք մի ընտրական համակարգ, որ թույլ է տալիս՝ ընտրություններն անցնեն այնպես, որ իշխանությունն էլ կարողանա արդար ճանապարհով հասնել վերարատադրման, ընդդիմությունն էլ հնարավորություն ունի իշխանափոխություն անել:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ