24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դատական նիստի ժամանակ Մոսկվայում հայազգի փաստաբան է մահացել

Մոսկվայի Տիմիրյազեւյան դատարանում ավազակության քրեական գործով ընթացող նիստի ժամանակ հանկարծամահ է եղել հայազգի փաստաբան Սիմոն Ծատուրյանը, գրում է РИА Новости-ն։

Քրեական գործի քննության ժամանակ կողմերի բանավեճի փուլում Սիմոն Ծատուրյանն իրեն վատ Է զգացել: Նշվում է, որ նրա համար շտապ օգնություն են կանչել, եւ բժիշկները կես ժամ փորձել են նրան օգնել, բայց ապարդյուն:

Նախնական վարկածով՝ 66-ամյա Ծատուրյանը մահացել է սրտային անբավարարությունից:

Սիմոն Ծատուրյանը Մոսկվայի «Մեժտերիտորիալնայա» փաստաբանների կոլեգիայի անդամ Էր:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ