25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Չար ոգիներ եւ այլմոլորակայիններ

Ըստ Աստվածաշնչի` հրեշտակներն ապրում են երկնքում, բայց ո՞րն է նրանց ճշգրիտ բնակավայրը: Տիեզերքի անսահմանությունը Աստծո գո­յության ապացույցներից մեկն է: Սակայն նույնիսկ եթե տիեզերքը սահ­ման ունի, ապա ինչ կա տիեզերքի սահմաններից այն կողմ: Սրանք հար­ցեր են, որոնց գիտությունը նույնիսկ այսքան զարգացած քսանմեկերորդ դարում չի կարողանում մի հստակ պատասխան տալ:

Սուրբ Գրքի համաձայն այլ երկինքներ էլ կան (Եփ. 4.9, Եբր. 7.26, Հայտն. 21.1): Պողոս առաքյալը հափշտակվեց մինչև երրորդ երկինք (Բ Կորնթ. 12.2), հրեական ավանդության մեջ ինը երկինքների պատկերա­ցումը կա: Եկեղեցական հեղինակներն ասում են, որ այս աստղային երկնքից այն կողմ հրեղեն երկինքն է, որտեղ Աստված է, հրեշտակները և մեծ սրբերը: Իսկ որտե՞ղ են անկյալ հրեշտակները` չար ոգիները: Շատ մարդիկ մտածում են, որ նրանք երկրի տակ են, բայց այս կարծիքը հիմնված չէ Աստվածաշնչի վրա և գուցե գալիս է տարբեր ժողովուրդների սնոտիապաշտություններից:

Հրաբուխների ժայթքող լավաները տեսնե­լով շատ ժողովուրդներ պատկերացրեցին, որ գետնի տակ վայրեր կան, որտեղ սատանան պատրաստում է իր հավիտենական կրակները մեղա­վոր մարդկանց համար: Բայց որտե՞ղ են չար հրեշտակներն ըստ Աստվա­ծաշնչի: Գուցե զարմանալի կլինի իմանալը, սակայն նրանք բնակվում են օդի մեջ` երկնքի տակ:

Եփեսացիներին ուղղված իր թղթում Պողոս առաք­յալն ասում է. «Ընթանում էիք ըստ այս աշխարհի սովորության` հնա­զանդվելով օդում տիրող իշխանի այն ոգուն, որ այժմ ներգործում է ապստամբող մարդկանց մեջ» (Եփ. 2.2): Առաքյալը նաև ասում է. «Մեր պատերազմը մարմնի և արյան հետ չէ, այլ…. այս խավար աշխարհի տիրակալների հետ և երկնքի տակ եղող չար ոգիների հետ» (Եփես. 6 12):

Եկեղեցական ժամանակակից հեղինակներից մեկն ասում է, որ երկնքում երբեմն երևացող արտասովոր երևույթները, որոնք մարդկանց ներշնչում են, թե այլմոլորակայինների նշաններ են, սատանայի թակարդն են, որով չարը ցանկանում է մարդկանց հեռացնել Աստծո մասին ճիշտ պատկերացումից: Եվ կարող ենք ասել, որ երբեմն չարը հաջողութ յուններ է ունենում այս հարցում, քանի որ այժմ տարբեր երկրներում ոչ քիչ թվով մարդիկ կան, ովքեր սխալմամբ կարծում են, թե երկրի վրա կյանքը տարածվել է այլմոլորակայինների կողմից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ