20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Դարձյալ ՊԵԿ նախագահի ունեցվածքից /վիդեո/

”Ոնց կարող է խոչընդոտել, մենք պատասխան ենք տվել, նաև Էթիկայի հանձնաժողովն է քննարկել, ես այդ պատասխանին ավելացնելու բան չունեմ: Ուղղակի  չեմ հասկանում` վերջին ժամանակներս ինչու են այդչափ քննարկում, անունը շոշափում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը` ի պատասխան ”Թրանսփարենսի ինթրնեշնլ” Հ/Կ-ի այն պնդումների, որ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը մի շարք գործարաններ ունի և խոչընդոտում է բիզնեսմենների աշխատանքին: 

”Բյուջետային մուտքերի ապահովման կողքին ուղղակիորեն ոնց որ մարդիկ լինեն, որ ցանկանան անպայման խոչընդոտնեն, անպայման դրա մեջ վատ բան տեսնեն”,-նշեց նա:

Ալավերդյանը նկատեց, որ լրագրողները փոխարեն հետաքրքրվեն, թե արդյոք հարկային բյուտեջային խնդիրներ ունենք, թե ոչ, ունենք թերակատարումներ, ինչը կարող է տնտեսության համար խնդիրներ առաջացնել, միայն ունեցվածքների մասին են գրում:

ՊԵԿ տեղակալի խոսքով` վերջին տարիներին ունեցած բարեփոխումների մեջ ամենակարևորը հարկային ոլորտի բարեփոխումներն էին, որոնց մասին նույնիսկ Միջազգային պահուստային հիմնադրամի նախագահն է խոսել:

”Իսկ այս ամենը կատարվել է Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ: Ես ավելի շատ հակված եմ այդ բարեփոխումները քննարկել, դրա մասին խոսել, քան թե նրա եկամուտների, որ ասում են` այս գործարանն իրանն է, իրանը չէ:Ես դրա վրա ճիշտն ասած ժամանակ չեմ ծախսում”,-նշեց նա: 

Ալավերդյանի խոսքով` ինքը տեղյակ չէ, թե արդյոք Գագիկ Խաչատրյանը գործարաններ ունի, թե ոչ: Հարցին, թե ինչու է այդքան շրջանառվում Ալավերդյանի ղեկավարի անունը:

Զրույցի շարունակությունը` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ