20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մոլորակի ամենածեր գաճաճ կինը 101 տարեկան է /ֆոտո/

բի2բի3բի5բի4Հնդկաստանի Բհոպալ քաղաքի բնակչուհի Զինատ Բին կառավարական փաստաթղթեր ունի, որոնք վկայում են, որ  նա 101 տարեկան է: Սակայն 0,91 մետր հասակով կինը պնդում է, որ ինքն իրականում 113 տարեկան է: Նա նաեւ պնդում է, որ հիշում է Հնդկաստանի կյանքը մինչեւ բրիտանական Վիկտորյա թագուհու կառավարումը:

“Ես հիշում եմ, որ այս տարածքը բրիտանական ժամանակներում ջունգլի էր, ինչպես քաղաք դարձավ, ինչպես բրիտանացիներն առաջին անգամ հաց բերեցին այստեղ եւ դա ինչ սենսացիա էր”,-հիշում է մոլորակի ամենածեր գաճաճ կինը:

Վերջին 50 տարիների ընթացքում տիկին Բին միայնակ է` առանց ընտանիքի: Կառավարությունից ոչ ոք հոգ չի տանում նրա մասին: Բոլորը ցուցադրում են նրա փոքր հասակը, սակայն որեւէ կերպ չեն աջակցում կնոջը: Արդեն 20 տարի  նա ապրում է  պարոն Խանի եւ նրա ընտանիքի հետ: Նրա եկամտի միակ աղբյուրը 275 ռուփի` 3,19 ֆունտ ստեռլինգ  պետական թոշակն է:

Չնայած տարիքին եւ առողջական խնդիրներին, տիկին Բին ապագայի ծրագրեր է կազմում եւ ուրախությամբ կիսվում դրանցով: Նա շատ է ցանկանում հանդիպել Բոլիվուդի աստղ Սալման Խանի հետ, ինչպես անեւ մասնակցել մուսուլմանների ամենամյա ուխտագնացությանը դեպի Մեքքա:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ