23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ժամանակին ձեր նախարարության արձագանքը տեղին էր. վարչապետը՝ Աշոտյանին

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը դիմելով ԿԳՆ Արմեն Աշոտյանին նշեց, որ արդեն սկսվել են միասնական քննությունները, և հիշեցրեց, որ նախքան ընդունելության քննությունները մտահոգություններ կային շտեմարանների վերաբերյալ: Վարչապետն այդ ժամանակ հանձնարարեց լուծել այդ խնդիրները և հետաքրքրվեց, թե արդյոք հիմա դժգոհություններ կան շտեմարաններից կամ թեստերից:

 Արմեն Աշոտյանը նշեց, որ հիմնական դժգոհությունները կապված են Հայոց լեզվի և գրականության շտեմարանների հետ և հանրային քննարկումները բերեցին նրան, որ երկիմաստ հարցերը հանվեցին:

Նախարարը միաժամանակ հայտնեց, որ քանի որ թեստերը փակ են նաև իր համար, ինքն իրավունք չունի նախքան քննությունները դրանք տեսնել, ինքն էլ է անհամբեր սպասում՝ հասկանալու համար, թե արդյոք երկիմաստ թեստեր կան: Նախարարը հավաստեց, որ եթե երկիմաստության խնդիր լինի, ապա որոշում կընդունվի ի օգուտ աշակերտի:

 ՛՛Այսինքն՝  ժամանակին ձեր նախարարության արձագանքը տեղին էր ու ժամանակին կարողացանք շտկել ու այս փուլում ունենք դրական արդյունքներ՛՛,-եզրափակեց Տիգրան Սարգսյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ