20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մեքենաներ են արգելափակվել

Հանրապետության տարբեր ավտոճանապարհներին մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել։ Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեկտեմբերի 3-ին՝ ժամը 07.31-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հանքավան գյուղի «Տաք ջուր» կոչվող հատվածում «Opel» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հ-28 ավտոճանապարհի Հրազդան-Հանքավան հատվածի 28-րդ կմ-ին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Astra G» մակնիշի 61 TT 999 պետհամարանիշով ավտոմեքենան (2 ուղևոր):

Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 04.17-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Մեծ Պառնի գյուղի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Շիրակի մարզի Սարալանջ գյուղի գերեզմանատան մոտակայքում:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Grand Cherokee» մակնիշի 34 OR 971 պետհամարանիշի (վարորդ՝ Ռ. Գ. 1961 թ. ծնված) ավտոմեքենան:

Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 03.11-ին, ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ-Եղեգնաձոր ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Ford Tranzit» (բեռնատար) մակնիշի 34 VM 535 պետհամարանիշի (վարորդ՝ Գ. Բ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ