25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

”Կարֆուրը” նույն մոնոպոլիան է. նոր նախարարի տեղեկությունները /վիդեո/

ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահրամ Ավանեսյանը երեկ` հունիսի 5-ին Ազգային ժողովում հայտարարեց, որ ֆրանսիական ”Կարֆուր” խանութների ցանցն արդեն Հայաստանում է: Սա շատերին զարմացրեց, քանի որ ինչպես ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն է հայտնել, ”Կարֆուրի” հետ իրենք չեն կարողանում կապնվել, որպեսզի խոսեն Հայաստանում նրա մուտք գործելու մասին:

Henaran.am-ի հետ զրույցում Ավանեսյանն ասաց, որ իր տեղեկություններով` իսկապես ”Կարֆուրն” արդեն Հայաստանում է: ”Չի բացվել, բայց գիտեմ, որ այստեղ է, և որքան ես եմ հասկանում, խնդիրը լուծվել է, կարող է` սխալ եմ հասկացել”,-նշեց նախարարը` հավելելով, որ իր տեղեկություներով`”Կարֆուրի” աշխատակիցները եկել են իրենց նախարարություն մի քանի խնդիրների պարզաբանման համար: ”Այսինքն` իրենք աշխատում են այն մտքով, որ ՀՀ-ում բացվելու է”,-նկատեց պարոն Ավանեսյանը:

Հարցին, թե արյդոք ”Կարֆուրի” գալը մեր շուկայում կխթանի մրցակցությունը, ինչը ՀՀ-ի համար խնդիր է, նախարարը պատասխանեց. ”Հատկապես ”Կարֆուրի” հետ չեմ կապում, ցանկացած նոր սուպերմարկետի բացումը ՀՀ-ում անպայման լավ բան է: Իմ տեղեկություններով` Կարֆուրը” Վրաստանում բացված լինելով թուրքական, ադրբեջանական բավականաչափ էժան ապրանքներ է բերում, լցնում ու դրանով էական դեր խաղացել է, գները իջեցրել է”:

Հայաստանի մասով ևս նախարարը կարծում է, որ գները կիջեցվեն, սակայն այստեղ մի խնդիր կա:”Մեծ ընկերություն է, պետք է նկատի ունենանք, որ մեր փոքր խանութների խնդիրն ինչ է, այն է, որ գնային պայքարում չեն դիմանում, իսկ գնային պայքարը լինում է նաև ռեսուրսներից: Մենակ մի նայեք մոնոպոլիաների տեսանկյունից: ”Կարֆուրը” նույն մոնոպոլիան է այստեղ ու ազդելու է փոքր խանութների վրա: Մի մտածեք, որ այդպես է, սա էլ է մոնոպոլիա, որ մտնելու է ներմուծվող էժան գներով և փոքր խանութների համար խնդիր է լինելու, բայց սպառողների համար պլյուս է”:

Իսկ թե ինչ պիտի անի պետությունն այս դեպքում, դիտեք` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ