20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայաստանյան քաղաքական դաշտի թիվ մեկ խնդիրը

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը ողջունում է ընդդիմադիր քաղաքական ուժերի միավորվելու քաղաքական կամքն ու ձգտումը: «Այն,որ պետք է միավորվել, գիտակցությունը, որ միավորումը կենսականորեն անհրաժեշտություն է, որ եթե ուզում են մնալ քաղաքական գրծընթացում, սա հաստատ  է, իսկ որքան կհաջողվի, ժամանակը ցույց կտա, բայց ցանկալի է, որ հաջողվի»,-Henaran.amի հետ զրույցում ասաց նա:

Հարցին, թե որն է պատճառը, որ Հայաստանում մշտապես դաշինքներ չեն ստացվում կամ ստացվելուց հետո անհաջողության են մատնվում, նա պատասխանեց. «Մեզ մոտ գլխավոր խնդիրը հայկական քաղաքականության մեջ քաղաքականություն չպատկերացնելն է, այլ այն որպես բիզնես կամ օգնություն բիզնեսին դիտարկելը, այլ ոչ թե քաղաքականությունն ընկալվում է որպես այդպիսին»: Ըստ նրա՝  քաղաքականությամբ զբավողների  գաղափարական հենքը մնում է շատ անհստակ, ինչ-որ տեղ նաև լղոզված, և այդ գաղափարական հենքի բացակայությունը փորձում է արվում փոխարինել ինչ-որ լղոզված լոզունգներով կամ ինչ-որ նախընտրական խոստումներով:

Միավորումներն էլ, Ռ. Մեհրաբյանի խոսքով,  շատ ընդհանրական են այն ամեն ինչին, ինչը վատ է. «Բայց դա քաղաքական հենք չի կարող ծառայել, մանիպուլյիացիայի, հնարավոր է: Եթե չկա նման հիմք, ապա միավորումն էլ չի ստացվում, եթե գաղափաևրական հենք չկա, մարդկանց մնում է առաջնորդվել անձնական ինչ-որ առաջնահերթություններով, ու արդյունքում, տեսնում ենք, որ ոչինչ չի ստացվում, և ոչ թե մարդիկ են վատը»:

Փորձագետի համար ցանկանալի կլիներ այն, որ գային այնպիսի քաղաքական ուժեր, որ նվիրված են գաղափարական հենքին ու նրանց տեսլականը՝ վաղվա, այսօրվա Հայաստանին, հենված լիներ գաղափարական պոստուալտների, ոչ թե անձնական նախասիրությունների, անտիպատիաների վրա: «Իսկ թե որքանով կստացվի, կախված է հասարակական պատվերից, ուզում է արդյոք հասարակությունը, եթե ուզում է, չի կարող չստանալ, ի վերջո, քաղաքական ուժերը չեն կարող չառանջոդրվել հասարակական ցանկություններով»:

Այստեղ նաև կարևորեց նաև մամուլի դերը, որն էլ, ինչպես Ռ. Մեհրաբյանը շեշտեց, պիտի առաջնորդվի հասարակական իրական շահերով ու ստիպի քաղաքական ուժերին առաջնորդվելու հասարական շահերով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ