19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը հաղթանակ են տարել հենց Մուշեղ Սաղաթելյանի գյուղում (վիդեո)

«Կոնկրետ իմ ու քաղաքացիների, ՀՀԿ-ի ու քաղաքացիների միջև միջնորդներ հարկավոր չեն: Մենք առանց միջնորդների շփվում ենք, կոնկրետ ես, օրը ցերեկով էլ, միշտ էլ քայլում եմ ու ի տարբերություն շատ մարդկանց՝ նաև այդ մեր գործընկերոջ առանց շքախմբի»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով ազատամարտիկ Մուշեղ Սաղաթելյանի կոչին, թե ԱԺ նախագահը, փոխնախագահները, մյուս պաշտոնատար անձինք, հարկ է, որ դուրս գան ու շփվեն ժողովրդի հետ, գնան գյուղեր:

Շարմազանովն ասաց, որ ՀՀԿ-ը միշտ էլ տեղյակ է ժողովրդի արդար բողոքներից, և դա չի խանգարում անկեղծ շփվել ժողովրդի հետ: «Ժողովրդի գնահատականի լավագույն ցուցիչը քաղաքական գործչի համար ընտրությունների արդյունքներն են»,-նկատեց նա ու հավելեց, որ 2012 ու 2013 թթ ՀՀԿ-ն ու նախագահ Սարգսյանը տպավորիչ հաղթանակ են հասել այն գյուղում, որը ներկայացնում է Մուշեղ Սաղաթելյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ