25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ամբողջ ընդդիմության միավորումը non sense է (վիդեո)

«Ես թերահավատ էի, որ ամբղոջական ճակատով, միասնական ուժերով կգնան: Ընդդիմությունը, եթե վաղը լինեն ընտրություններ, հաղթելու շանս չունի, ընդդիմությունն ամբողջապես միավորվելու շանս չունի, որովհետև գտնում եմ, որ հայաստանի պառլամենտական ընտրությունների քաղաքական օրակարգի հիմնական հարցերւիմեկը պետք է լինի արտաքին քաղաքականությունը, ինչպես նաև անվտանգությունն, իսկ այստեղ մեր ընդդիմադիր ուժերն ունեն տարբեր կարծիքներ»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասացժ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ արձագանքելով լրագրողների դիտարկմանը, թե ինքը հայտարարել է, որ ընդդիմությունը չի միավորվի, սակայն «Լուսավոր Հայաստանը», «Քաղաքացիական պայմանագիրն» ու «Հանրապետությունը» հայտարարել են իրենց բանակցություններում, ի վերջո, հաջողության գալու մասին:

Շարմազանովը նկատեց՝ այս 3 ուժեն ամբողջ ընդդիմությունը չեն, իսկ բոլորի միավորումը նա  non sense որակեց: «Ընդդիմությունը պետք է հստակ ներկայացնի իր տեսլականը, իշխանությունը կանխատեսելի է, մենք նույնիսկ հայտարարել ենք, որ հաջողության դեպքում մեր վարչապետը Կարեն Կարապետյանն է լինելու: Հարգելի Հրանտ Բագրատյանն ասում է, որ վարչապետի պաշտոնում է իրեն տեսնում, բայց այդ ընդդիմադիր ուժերն արդյոք տեսնում են նրան վարչապետի դերում:

Ամբողջական միասնական օրկարագ ունենալու համար պետք է ամբողջական միասնական ծրագիր, ես մի քաղաքական խմբակի մեջ չեմ պատկերացնում ուժերի, որ ունեն տարբեր մոտեցումներ արտաքին քաղաքականության վերաբերյալ»,-ասաց նա: Վերջինս նշեց, որ փորձառու քաղաքական գործիչներն, ինչպես օրինակ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը դեռ սպասում է:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ