19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

”Հանրապետականի” բառարան ստեղծեք էլի. Բագրատյանն` Ալավերդյանին /վիդեո/

 ”Եկեք բոլորի երազած անձնավորություն, եկեք”,-այսօր Ազգային ժողովում այս խոսքերով նիստ վարող Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանն ամբիոնի մոտ հրավիրեց ՊԵԿ փոխնախագահի Արմեն Ալավերդյանին: Նշենք, Ազգային ժողովում այս օրերին քննարկվում է 2012 թվականի բյուջեի կատարողականը:

Պատգամավորները Արմեն Ալավերդյանին ուղղված մի շարք հարցեր ոնեին, որոնց քննարկումները բավական բուռն ընթացք ստացան: 

Օրինակ` ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն Ալավերդյանից հետաքրքրվեց, թե  արդյոք Հայաստանը լուրջ կորուստներ չի ունենա, եթե անդամագրվի Մաքսային միությանը: Նախքան Ալավերդյանը կպատասխաներ, միջամտեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը.

”Չենք անդամագրվելու, ինտեգրվելու ենք”։ Հրանտ Բագրատյանը հիշեցրեց, որ մի քանի օր առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել էր, թե պետք է ամեն ինչ անել Մաքսային Միություն մտնելու համար:

”Մի հատ ձեր ”Հանրապետական”-ի համար բառարան ստեղծեք էլի, տվեք, իմանանք,  որն ինչ է նշանակում. մեկ մի բան եք ասում, մեկ էլ ասում եք` էտ չի”,-նետեց նա:

Բագրատյանի խոսքով` անդամագրվելու դեպքում ավելացրած արժեքի կորուստ կլինի, իսկ շահութահարկը կորպորատիվ համակարգով կիրականացվի: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, սակայն, տեսակետ հայտնեց, որ անդամագրվելու դեպքում Հայաստանի վնասը 5 մլրդ է: 

Նման կարծիք հայտնեց նաև Ալավերդյանը. ”Եթե առաջիկա տարիներին իրականություն դառնա Մաքսային միությանն անդամակցությունը, ապա Հայաստանը էական կորուստ չի ունենա: Եթե ապրանքը Իրանից, Չնաստանից մաքսազերծվի Հայաստանում և տեղափոխվի Ռուսասատան, մենք կթողենք այդ հնարավորությունը գանձելու այստեղ, կորուստներ չենք ունենա։ Ռիսկ կանենք, համակարգը կվերնայենք, մեզ սահամանից կախում չենք ունենա” :

Ալավերդյանին ուղղված մյուս հարցերն ու ուշագրավ քննարկումները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ