23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Մտահոգվելու բան չկա, բազան չի կարող օգտագործվել այլ խնդիրների համար. Վ. Հարությունյան

Henaran.am-ի զրուցակիցն է գեներալ-լեյտենանտ, Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

-Պարո՛ն Հարությունյան, Մոսկվայում ստորագրվել է հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը, որը Հայաստանի տարբեր շրջանակներում մտահոգությունն ու քննադատություններ է առաջացրել: Քաղաքագետներից ոմանք այստեղ անկախության, ինքնիշխանության կորցնելու խնդիր են տեսնում: Դուք որևէ՞ սպառնալիք տեսնում եք, մտահոգություն ունե՞ք սրա վերաբերյալ: Նաև անհասականալի է, թե որն է համաձայնագրի նպատակը:

-Այստեղ որևէ մտահոգվելու խնդիր չկա այն առումով, որ, առաջին հերթին, սա նոր բան չէ, և սա տրամաբանական շարունակությունն է հայ-ռուսական պայմանագրերի ռազմական բազայի մասին, մեր ՀԱՊԿ անդամակցելու քայլի տրամաբանական շարունակությունն է նաև: Եթե կա բազա, ապա ինքն ունի խնդիր, ո՞րն է խնդիրը: Խնդիրն այն է, որ ապահոի Հայաստանի անվտանգությունն ագրեսիայի դեպքում: Ռուսական զորքն ո՞ւմ հետ պիտի համագործակցի, բնական է, հայկական զորքի հետ: Իսկ եթե կա խնդիր, ուրեմն, պիտի լինեն միջոցներ և ուժեր, որ այդ խնդիրը պիտի լուծեն, և այդ ուժերն, ակնհայտ է, հայ-ռուսականն են: Բնական է, որ պիտի ստեղծվի խմբավորում, որը պիտի նախապատրաստի, պլանավորի իր գործողությունները` համատեղ, անցկացնի զորավարժություններ և պատրաստ լինի ագրեսիայի կանխման: Ստեղծվել է բազան և օգտագործվել է, ու միշտ այդ միավորման հրամանատարը եղել է հայկական կողմը: Իմիջիայլոց, ՆԱՏՕ-ի համատեղ ուժերը Եվրոպայում, ըստ իրենց պայմանագրերի, միշտ ղեկավարում է ամերիկական գենելարը, այնտեղ  նույնիսկ չի քննարկվում, որ այլ գեներալ լղեկավարի ՆԱՏՕ-ի միավորված ուժերը:

-Իսկ որևէ՞ նոր էլեմենտ կա համաձայնագրի մեջ:

-Նոր էլեմենտ է այն, որ եթե մինչ այդ լուծվում էին նախարարությունների մակարդակով` պայմանագրերով, ապա  սա դուրս է բերվում միջպետականի, ինչն ամրապնդում ու հստակեցնում է այդ ամեն ինչը: Մտահոգվելու որևէ բան չկա, չի էլ կարող լինել, հակառակը սա բարձրացնում է մեր պետության ավտանգությունը, մեր պետության անկախությունը և ապահովում է մեր բնակչության անվտանգությունը:

-Պարո՛ն Հարությունյան, քնանդատությունների հիմնական սլաքը տարվում է դեպի Վրաստանը, որի հետ հակասությունները կրկին ռազմական ճանապարհով լուծելու դեպքում ՌԴ-ը կարող է իր շահերի համար օգտագործել այս զորամիավորումը: Սրա վերաբերյալ ի՞նչ կասեք:

-Երբ մարդիկ խոսում են մի բանի մասին, ես խորհուրդ կտայի սկզբից ծանոթանալ այդ փաստաթղթի հետ և դրանից հետո խոսել, ոչ թե չգիտեմ` ինչ բացատրություններ տալ այն բաների մասին, որ իրենք չգիտեն ու չեն կարդացել: Սա շարունակություն է բազայի ու ՀԱՊԿ-ի պայմանագրի, իսկ այնտեղ գրված է, որ բազան և ՀԱՊԿ-ը գործում են միայն ագրեսիայի դեպքում, ինչը նշանակում է ագրեսիա Հայաստանի դեմ: Այլ նպատակներով բազան չի կարող օգտագործվել, պայմանագրում գրված է այդպես, կա կետ, որ բազան չի կարող օգտագործվել այլ խնդիրների համար, բացի այն, ինչ որ նշված է պայմանագրի դեմ, իսկ այն է` ագրեսիայի դեպքում Հայաստանի դեմ: Այնպես որ սա արհեստական մի մտահոգություն է, որն իրականում գործում է Թուրքիայի ու Ադրբեջանի շահերից` մտցնել կասկած հայ-ռուսական հարաբերություններում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ