20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հասմիկ Պապյանը նույնպես միացավ ստորագրահավաքին

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը տեղեկացնում է.

Աշխարհռչակ հայ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն էլ միացավ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դադարեցմանն ուղղված միջազգային առցանց ստորագրահավաքին։ Երգչուհին ստորագրելուց բացի իր ֆեյսբուքյան էջում թողել է նաև հետևյալ գրառումը․

 

«Չափազանց մտահոգված եմ մեր հայրենի բնության ապագա ճակատագրով…պահանջում եմ անհապաղ դադարեցնե՛լ Ամուլսարի շահագործումը!»։ Հասմիկ Պապյան

 

ՀԳ Հայաստանում և արտերկրում ապրող այլ հանրահայտ գործիչներին կոչ ենք անում հետևել Հասմիկ Պապյանի օրինակին։ Բոլորը կարող են մասնակից դառնալ այս կարևոր գործընթացին՝ ստորագրելով և տարածելով Հայաստանի քաղցրահամ ջրերը վտանգի տակ դնող այս ծրագրի կանխման պահանջագիրը։ Մենք բոլորս պատասխանատու ենք մեր, ապագա սերունդների և բնության առջև։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ