24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այստեղ արտառոց բան չկա

«Մեր շարքերում եղել են պատեհապաշտներ, անձնական շահադիտական նպատակով ՀՀԿ-ին անդամագրված տարբեր մարդիկ, որոնք միանշանակ պետք է տեղ չունենային մեր շարքերում և, կարծում եմ, որ զտումներ իշխանական քաղաքական ուժում միշտ էլ եղել են, կան և կլինեն»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը։ «Առաջիկայում նույնպես նմանատիպ երևույթների ականտես կլինենք։ Դա բնական գործընթաց է։ Այստեղ արտառոց բան չկա», -հավելեց նա։

Ինչ վերաբերում է նախագահ Սարգսյանի  այն հայտարարությանը, որ հրապարակային գործունեություն իրականացնող կուսակցականները պետք է հանրային խոսքի հանդեպ հարգանք դրսևորեն, Գագիկ Մելիքյանն ասաց.

«Բառապաշարի վերանայման մասին մտքերին բավականին դրական եմ վերաբերում և, կարծում եմ, որ դա առաջնահերթություն պիտի լինի ցանկացած քաղաքական ուժի համար։  Նախագահը նաև նշեց այդ ճանապարհը՝ Անդրանիկ Մարգարյանի անվան ՀՀԿ քաղաքական դպրոցի բացումը, որտեղ արդեն բավականին լուրջ ունկնդիրներ ունենք։ Առաջիկայում ականատես կլինենք, որ առանձին քաղաքական խմբեր կձևավորվեն, որին մասնակցությունը նույնպես կբարձրացնի քաղաքական գործիչների խոսելոճի մակարդակը»։f55c51781d4ea0_55c51781d52c7-thumb_

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ