25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանի բուհերը ”Տեմպուսի” շրջանակում մասնակցում են 17 միջազգային կրթական ծրագրի

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է  աշխատանքային այցով Հայաստանում գտնվող “Տեմպուս” միջազգային կրթական ծրագրի Հարավային Կովկասի տարածաշրջանային պատասխանատու Ֆրանց Շայդելին: Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԿԳ նախարարը դրական է գնահատել “Տեմպուս” ծրագրի արդյունավետությունը՝ շեշտելով, որ այն ՀՀ բուհական համակարգի միջազգայնացման կարևոր գործիքներից է: “Տեմպուս” միջազգային կրթական ծրագրի տարածաշրջանային պատասխանատուն, ով Հայաստանում է գտնվում ծրագրի մոնիթորինգի միջանկյալ փուլի դիտարկումները կատարելու նպատակով, դրական է գնահատել հատկապես այն հանագամանքը, որ ծրագրում ընդգրկված ՀՀ բուհերի ներկայացուցիչներիմեջ մեծ է հատկապես երիտասարդ դասախոսների ընդգրկվածությունը: Քննարկման ժամանակ կողմերը նշել են, որ Հայաստանի բուհերը “Տեմպուսի” շրջանակում  մասնակցում են 17 միջազգային կրթական ծրագրի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ