24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ուրիխանյանի “փորացավը” վաղուց է բռնել. Սաթիկ Սեյրանյան

Այսօր առավոտյան “Բարգավաճ Հայաստան” կուսակցության ԲՀԿ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու եւ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը “Ֆեյսբուքի” իր էջում հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ԲՀԿ մամուլի ծառայությունը բոյկոտում է “168 Ժամ” թերթի աշխատանքը։ Նրան պատասխանել է գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը:

“Հայտարարության տեքստն ամբողջությամբ չենք մեջբերում, քանի որ այն արդեն հասցրել է տարածվել հայաստանյան մի շարք ինտերնետային ԶԼՄ-ներով։ Միայն նշենք, որ Տ. Ուրիխանյանը “168 Ժամ” թերթին մեղադրել է “բացարձակապես սուտ եւ թյուր” հրապարակման համար՝ կոնկրետացնելով, որ թերթի “հոկտեմբերի 6-ին լույս տեսած համարի “Չի հերքել” վերնագրով նյութը որեւէ կերպ չի արտաբերում իմ պատասխանը լրագրողի հարցին, պարունակում է արհեստածին ինտրիգ եւ չի տեղավորվում իմ աշխատանքային ոճի ու կոնկրետ ձեւակերպումների ձեւաչափի մեջ” (մեջբերումը` Տ.Ու.-ի տեքստից):Սրան դեռ կանդրադառնանք։

Մինչ այդ նշենք, որ մեզ համար մինչ այս պահը պարզ չէ՝ ո՞վ է այս բոյկոտի հեղինակը՝ ԲՀԿ կուսակցությո՞ւնը, թե՞ անձամբ Տ. Ուրիխանյանը։ Ոչ ԲՀԿ պաշտոնական կայքէջում, ոչ կուսակցության եւ ոչ էլ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան անձնական էջերում այդ մասին որեւէ պաշտոնական հայտարարություն չկա։ Ավելացնենք նաեւ, որ բոյկոտելու հայտարարությունը ԲՀԿ լրատվական ծառայությունն էլեկտրոնային փոստով ուղարկել էր լրատվամիջոցներին, այդ թվում նաեւ՝ “բոյկոտված” “168 Ժամին”։
Նշենք, որ Տ. Ուրիխանյանի “փորացավն” ավելի վաղ էր բռնել, ինչն արտահայտվում էր, օրինակ, թերթում իր վառ ու կայացած կերպարի էությունը ոչ լիարժեք արտահայտող լուսանկարներ տեղադրելու մեջ։ Այն, որ վերջինս “168 Ժամի” եւ 168.am-ի նկատմամբ այնքան էլ մեծ սեր չի տածում, շատ նորմալ է. փոխարենը՝ չափից դուրս մեծ սեր է տածում ինքն իր անձի նկատմամբ։ Այնքան մեծ, որ սեփական “ես”-ին դուր չեկած ցանկացած քայլ վերագրում է իր կուսակցությանն ու կուսակցության անունից հայտարարություններ անում։ Կուսակցության պատգամավորներից շատերն, ի դեպ, տեղյակ չէին այդ հայտարարության մասին:
Սակայն դա նրան թույլ չի տալիս անհիմն մեղադրանքներ ներկայացնել եւ փորձել խաղալ լրատվամիջոցի հեղինակության հետ։ “Իսկ այդ թերթի եւ համանուն կայքի որոշ ներկայացուցիչներ, քողարկվելով տարբեր “ֆեյքերի” եւ այլոց էջերի ներքո, անձնական վիրավորանքներով կեղտոտ եւ սուտ նյութեր են տարածում սոցիալական ցանցերում առանց հասկանալու, որ թվային աշխարհում բոլոր հետքերը երկար մնում են, եւ յուրաքանչյուրի արարք ենթակա է բացահայտման եւ պատժի ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն”,- գրել է նա։

Ուրիխանյանին հիշեցնենք, որ Քրեական օրենսգիրքը պատիժ է նախատեսում նաեւ զրպարտության համար։ Այնպես որ, կոչ ենք անում եւ պահանջում ենք առաջիկա 24 ժամվա ընթացքում հրապարակել իր նշած “ֆեյք” պրոֆայլների ցանկը եւ բոլոր ապացույցները, որ դրանք պատկանում են “168 Ժամի” եւ 168.am-ի աշխատակիցներին”,-ասված է հայտարարությունում։

Շարունակությունն ու Ուրիխանյանի բառացի ձայնագրությունը http://168.am/2012/10/06/134006.html-ում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ