18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մանկահասակ երեխաները սոված են քնում. Ռոզայի արցունքներն ու խնդրանքը/ֆոտո/

22 ամյա Ռոզա Ադամյանը երկու մանկահասակ երեխաների, ամուսնու և սկեսրոջ հետ ապրում է կիսախարխուլ տնակում:

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Ռոզան անկեղծացավ.«Ես ոչ ոք չունեմ: Ծնողներս մահացած են: Ամուսինս շատ վատառողջ է: Գլուխը շարունակ պտտվում է ու չի կարողանում աշխատի: Երեխաներիցս մեծը՝ 2 տարեկան 3 ամսական է, իսկ մյուսը մեկ տարեկան: Փոքրը դեռ կուրծք է ուտում ու ես չեմ կարողանում աշխատանք գտնել: Ահավոր վիճակում ենք, անգամ դոմիկի ցուրտը մեզ կարա սպանի»:

Ռոզան ազգությամբ ռուս է, իր խոսքով միշտ երազել է ընտանիք ու երեխաներ ունենալու մասին: Հիմա ունի իր երջանկությունը, որը խաթարվում է անապահովության պատճառով.«Սկեսուրս էլ տարիքով կին է ու չի կարող աշխատել: Մեր ստացած նպաստը անգամ կոմունալ ծախսերի համար չի հերիքում: Մենակ սննդի կարիք ունենք, քաղցած ենք քնում ամեն օր»,-պատմեց Ռոզա Ադամյանը:

Ռոզա Ադամյանը դիմում է հանրությանը.«Օգնեք իմ բալիկներին, նրանք ուզում են առողջ մեծանալ»:

14495512_184747678618558_5900975132704700285_n 13507057_116696592090334_608553304541463565_n

14370433_183031335456859_3470337222290065814_n

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ