19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մի մեշոկ փող է տվել. մարդասպանը անմեղսունակ է ճանաչվել. որդեկորույս մայրն ուշագնաց եղավ /վիդեո/

Այսօր` հունիսի 3-ին  ՀՀ գլխավոր դատախազության մոտ բողոքի ակցիա իրականացրին դանակի 13 հարվածի հետևանքով սպանված`  Քյարամ Ավդոյանի հարազատները:

Քյարամի քույրը Զոյա Ավդոյանը Henaran.am-ին պատմեց իրենց գլխին եկածը:

“Մեր եղբորը սպանել են դանակի 13 հարվածով ու հիմա դատական ատյաններն ու դատաբժշկական փորձաքննությունը եկելա այն եզրակացությանը,  որ էտ մարդասպանը անմեղսունակա”:

Ավդոյանները համոզված են որ այս պարագայում վճռորոշ դեր է խաղացել կաշառքի գործոնը.” Էտ մարդը մեշոկով փող կարա տա, հիմա կտանեն գժանոց, հետո ազատ կարձակեն”:

Քյարամ Ավդոյանին սպանողը նրա քենու որդին է` Վլադիմիր Սյաբանդովը:Նա վերջերս է վերադարձել Գերմանիայից, ունի թերի բարձրագույն կրթություն: Ինչպես հավաստեցին Ավդոյանի հարազատները նրա մոտ ոչ ադեկվատ վարքագիծ երբեք չի դրսևորվել:

Քյարամ Ավդոյանի մայրը` Գյուլիզար Ավդոյանը ակցիայի պահին մի քանի անգամ կորցրեց գիտակցությունը: Նրան օգնություն ցուցաբերեցին “Շտապ օգնության” բժիշկները:

Քյարամ Ավդոյանը 4 անչափահաս երեխայի հայր է ու ծերունի ծնողները չգիտեն թե ինչպես են հոգալու նրանց կարիքները:

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ