29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Նրանցից ի՞նչ գողական

image_22478

Քրեագետ Սերգեյ Գալոյանը խորհուրդ է տալիս հայ ժողովրդին պատգամավորների, հոգևորականների կամ այլ պաշտոնյաների մեջ գողականներ չտեսնել, ինչը նրանք հաճախ անում են:

”Նրանցից ի՞նչ գողական”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

”Գիտեք` ինչ կա, ամեն մեկին իր հարևանն էլ կարող է ասել գողական, որովհետև պատկերացնում են, որ գողական լինելը վատ երևույթ է, և ամեն ցածր մարդուն կարող են գողական ասել”,-նշեց նա ու բացատրեց, որ գողականն, իհարկե, ինքնին վատ երևույթ է, սակայն ամեն մեկին չէ, որ պետք է այդ անունը տալ: ”Գողականն ուրիշ բան է, ավազակն` ուրիշ, մարդասպանը, թալանչին ուրիշ հասկացություններ են: Ժողովուրդը եթե ասում է, որ այս ինչ մարդը գողական է, չի նշանակում, որ այդպիսին է: Հաճախ թաղային հեղինակություններին են ասում գողական, բայց նրանք ընդամենը թաղի տղերքն են”:

Գալոյանի խոսքով` այս պատկերացումների համար մեղավորը լրատվամիջոցներն են, մասնավորապես հեռուստաընկերությունները: ”Այսօրվա հեռուսստաընկերությունները բացահայտ կերպով, ինչքան այլանդակ մարդ կա, նրանց ներկայացնում են որպես գողական: Նրանք գողականներ չեն, դա սխալ տեսակետ է: Որևէ մեկը, եթե հանցագործություն է գործում, նրան գողական են անվանում, բայց ինչ գողական, նրանք մեկը մարդասպան է, մեկը` հափշտակող”,-ընդգծեց Գալոյանը:

Հիշեցնենք, որ վերջերս ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը դիմելով պատգամավորներին ասել էր. ”Արա դուք պատգամավոր եք, թե գողական”: 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ