25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Տեսնում է հոգու աչքերով. Լուսինեին բեմ ուղեկցեց Գայանե Ասլամազյանը /վիդեո/

Լուսինե Դավթյանը կյանքը ընկալում է հոգու աչքերով: Ծնված օրից տեսողական խնդիրներ ունեցող աղջիկը իր կամքի և աշխատասիրության շնորհիվ շարունակում է բարձրունքներ նվաճել:

Լուսինեն 32 տարեկան է: Նա բացարձակ գերազանց ավարտելով Երևանի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետը ուսումը շարունակել է նաև մագիստրատուրայում:

Լուսինեն ցանկանում է բարձրացնել հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրները:

«Ես ուզում եմ հանդիսանալ միջնորդ, կամուրջ , որ հաղթահարենք պետություն-հասարակություն բարիեռը: Ես ուզում եմ հաշմանդամներին չհիշեն տոնից տոն, այլ միշտ հնարավոր լինի բարձրացնել նրանց հարցերը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լուսինե Դավթյանը:

Լուսինե Դավթյանը՝ Արսեն Գրիգորյանի (Մրո)սանն է և նրա հետ միասին իրականացրել է երաժշտական մի ինքնօրինակ նախագիծ:

«Զվարթնոց» գեղագիտական կենտրոնի համերգային ծրագրին Լուսինեն իր մասնակցությունը բերեց ասմունքով: Նա ցանկություն էր հայտնել երկու հաղորդավարուհիների ուղեկցությամբ մտնել բեմ:

Նրա սիրելի հաղորդավարուհին Գայանե Ասլամազյանը ծաղիկներով և մեծ սիրով ուղեկցեց Լուսինեին:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ