20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Էտ Թուրքիային դու ես ստեղծել ընկեր ռուս…/վիդեո/

”Գազով չի ճնշում Ռուսաստանը, իր ապրանքի տերն է, ուզում է` թանկացնում է”,-ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե գազի գնի բարձրացմամբ ՌԴ-ը ճնշում է Հայաստանին, պատասխանեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Նա առաջարկում է գազի փոխարեն կիրառել արևային էներգիա:

”Ինչու այս հարցը Ազգային ժողովը չի քննարկում, ինչու Հայաստանում այլընտրանքային կուսակցություն կլինի, այլընտրանքային էներգիայի աղբյուր չի լինի”,-ասաց նա:

Գազի բարձրացման հետ կապված նա նշեց, որ ռուսներից նեղանալու բան չկա, սակայն այլ խնդիրների հետ կապված նա կարծում է, որ նեղանալու բան ունենք:  

”Ինչու են Ջավախքը վերցրել տվել վրացուն, ռուսն ա չէ արել, Նախիջևանը տվել թուրքին, էտ Թուրքային դու ես ստեղծել ընկեր ռուս, Հայաստանը կործանեցիք դուք թուրքի ձեռքով”,-նշեց նա` հավելելով, որ այս տարածաշրջանում Ռուսաստանի միակ հենարանը Հայաստանն է: ”Եթե Հայաստանը չլինի, Ռուսաստանի ներկայությունը որտեղ է  պահվելու: Վրացիները դրա համար են ատում մեզ մի քիչ”: Շիրինյանին զայրացնում է նաև ՌԴ-ի վերաբերմունքը ԼՂՀ-ի հարցում: 

Զրույցի շարունակությունը` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ