20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Քահանան ուզեց հաց դնել որդուս բերանը՝ պարզվեց սոսնձված է».սկանդալ Կառավարության մոտ/վիդեո/

Այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում նաև խաղաղ պայմաններում բանակում մահացած զինծառայողների մայրերը, որոնք պնդում են, որ իրենց որդիները բանակում սպանվել են։

2010 թ. դեկտեմբերի 17-ին մահացած զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը վստահեցնում է, որ իր որդին Հադրութում սպանվել է հրամանատար Մարտին Ջհանգիրյանի կողմից, սակայն նրա մահը պաշտոնական վարկածով ձևակերպվել է որպես՝ գլխուղեղի կայծակնային ուռուցք։

Իրինա Ղազարյանը այսօր մոտեցավ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանին, սակայն նրան չհաջողվեց վերջինիս հետ զրուցել։

Henaran.am-ի հետ զրուցում տիկին Իրինան պատմեց, թե երբ փորձել է մտնել կառավարության շենք, անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել ու կառավարության անվտանգության աշխատակիցը պատռել է որդու լուսանկարը:

«Որդուս բերանը սոսնձել էին, որ քահանան ուզեց հաց դնել բերանը պարզվեց սոսնձված է: Ողջ շորերը արյունոտ էին: Ես գիտեմ, որ Արթուրիս սպանել են »,- նշեց հուզված մայրը։
Մանրամասները՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ