20 Օգոստոսի, Երեքշաբթի, 2019

Հիացած եմ հայերի այն ձիրքով, որ ամենուր կարողանում են հաջողակ լինել. Բ. Իվանիշվիլի

image_2396

“Վրացական երազանք” կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին մեկնաբանել է “Новое время” թերթի գլխավոր խմբագրին տված հարցազրույցը:

“Իմ պատասխաններից մեկը շփոթմունք է առաջացրել: Լրագրողի  հարցին, որը վերաբերում էր իմ եւ իմ ընտանիքի` Վրաստան վերադառնալուն, ես հանգամանալից պատասխան եմ տվել, սակայն թերթում հայտնվել է միայն իմ պատասխանի մի մասը, ինչը փոխել է ենթատեքստը: Ստացվել է այնպես, որ ես զարմանում եմ, թե ինչու են հայերն այստեղ ապրում` հարեւանությամբ ունենալով իրենց երկիրը:

Ցանկանում եմ նշել, որ Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի հավասար իրավունքներ ունի` չնայած իր էթնիկ ծագմանը: Դա երաշխավորվում է Վրաստանի սահմանադրությամբ, բացի այդ` դա իմ անձնական համոզմունքն է:

Ինչ վերաբերում է հարցազրույցին, ապա ես լրագրողի հարցին պատասխանել եմ, որ հիացած եմ հայերի եւ հրեաների այն հատուկ ձիրքով, որ նրանք աշխարհի քաղաքացի են եւ կարողանում են հաջողակ լինել այնտեղ, որտեղ որ ապրում են եւ հզոր սփյուռք ունեն: Մենք` վրացիներս, եւս ուժեղ ազգ ենք, սակայն չենք կարողացել միավորվել եւ ուժեղ սփյուռք ձեւավորել մեկ այլ տեղ: Դա էր իմ պատասխանի գլխավոր իմաստը:

Միաժամանակ ցանկանում եմ հայտարարել, որ Վրաստանը բազմազգ երկիր է եւ հայրենիքն է այն բոլոր ազգերի, որոնք ապրում են իր տարածքում”:

 

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ