25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչպիսի՞ն կլինի այն օրը, երբ կանգնեմ Հիսուսի առջև

2016թ. նոյեմբերի 22-ին, Սբ. Մարթայի տաճարում Սբ. Պատարագ մատուցելիս Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը, հիմնվելով օրվա ընթերցման վրա՝ Հայտնության գրքից, Սրբազան Քահանայապետի քարոզը կենտրոնացած էր իրականության վրա, թե ինչպես ենք մենք բոլորս դատաստանի օրը  հանդիպելու Հիսուսին:

Նա պատմել է Տիրոջ կոչի մասին, որպեսզի մենք մտածենք մեր կյանքի ավարտի մասին, մեզանից յուրաքանչյուրի ավարտի մասին, քանի որ բոլորս էլ մահանալու ենք: Սրբազան Քահանայապետն ասել է, որ մեզ դուր չի գալիս մտածել այս ամենի մասին, սակայն նշել է, որ սա այն իրականությունն է, որին ի վերջո բոլորս բախվելու ենք: Այնուհետև նա խոստովանեց, որ ունի մի օրագիր, որում նշում է կատարում, երբ ինչ-որ մարդ է մահանում. «Եվ ամեն օր ես տեսնում եմ այդ տարելիցը, և տեսնում եմ, թե ինչպես է անցել ժամանակը: Սրբազան Քահանայապետն ասել է, որ սա ստիպում է մեզ մտածել, թե ի՞նչ ենք թողնելու հետևում և ո՞րն է լինելու մեր կյանքի հետքը, և թե ո՞րն է լինելու մեր բոլորի դատաստանը:

Ավելի լավ է մտածենք.

«Իսկ ինչպիսի՞ն կլինի այն օրը, երբ կանգնեմ Հիսուսի առջև: Երբ Նա հարցնի այն շնորհքների մասին, որոնք տվել է ինձ, ի՞նչ եմ արել դրանցով, երբ Նա ինձ հարցնի, ինչպիսի՞ն էր իմ սիրտը, երբ սերմը սերմանվեց, ինչպես մի ճանապարհ, կամ ինչպես որոմներ. Աստծո Թագավորության մասին առակը: Ինչպե՞ս ընկալեցի Նրա խոսքը, բաց սրտո՞վ: Արդյո՞ք ես այն օգտագործել եմ բարիքի համար, թե՞ պահել եմ գաղտնի:

Ասելով, որ դատաստանի օրը մեզանից յուրաքանչյուրը կանգնելու է Հիսուսի դիմաց, Սրբազան Քահանայապետը մի հղում է կատարել ավետարանական հատվածին, որը զգուշացնում է քրիստոնյաներին չխաբնվել: Եվ խաբկանքը,  որի մասին խոսվեց, նշանակում է օտարացում, մակերեսային բաների խաբկանք, որը չունի անդրանցականություն (transcendence), խաբկանք՝ ապրելու այնպես, որ կարծես թե երբեք չենք մահանալու»: «Երբ Տերը գա, ինչպե՞ս է նա գտնելու մեզ». հարցրել է Քահանայապետը: Սպասել Նրան, թե՞ մնալ կյանքի «օտարացնող» երևույթների մեջ»:

«Հիշում եմ երեխա ժամանակ, երբ հաճախում էի քրիստոնեականի դասերին, մեզ սովորեցնում էին չորս բան՝ մահ, դատաստան, դժոխք, կամ փառք: Դատասատանից հետո այս հնարավորություններն են, «Բայց, Հա՛յր, սա մեզ վախեցնելու համար է»: Ո՛չ, սա ճշմարտությունն է, քանի որ, եթե դու հոգ չտանես քո սրտի մասին, քանի որ Տերը քեզ հետ է, և եթե դու միշտ ինքդ քեզ Տիրոջից հեռու ապրես, հավանաբար, այստեղ կլինի վտանգը, մշտապես Տիրոջից հեռու ապրել-շարունակելու վտանգը: Եվ սա սարսափելի է»:

Սրբազան Քահանայապետը եզրափակեց իր քարոզը՝ կոչ անելով իր ունկնդիրներին մտածել դատաստանի օրվա մասին, և թե ինչպես են այդ պահին նրանք ճամփորդելու, այլ ոչ թե վախենալու, և մեկ անգամ ևս մեջբերում արեց օրվա ավետարանական հատվածից, որտեղ Տերն ասում է մեզ. «Մինչև մահ հավատարիմ մնացե´ք և Ես ձեզ կտամ կյանքի պսակը»:

Աստծո հանդեպ հավատարմությունը չի հիասթափեցնում: Եթե մեզանից յուրաքանչյուրը հավատարիմ է Տիրոջն, ապա, երբ մահը գա, մենք Ասիզեցի Ֆրանցիսկոսի նման կասենք. «Արի մա՛հ քույրիկ, մենք չենք վախենա»: Եվ երբ դատաստանի օրը գա, մենք կնայենք Տիրոջը: «Տե՛ր ես շատ մեղքեր եմ գործել, բայց փորձել եմ հավատարիմ լինել»: Եվ մեր Տերը բարի է: Ես քեզ հետևյալ խորհուրդն եմ տալիս. «Հավատարիմ եղի՛ր մինչև մահ և Ես քեզ կտամ կյանքի պսակը». ասել է Տերը:  «Այս հավատարմությամբ մենք չենք վախենա մահից, երբ մենք մահանանք մենք չենք վախենա դատաստանի օրվանից»:

 

Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը

Աղբյուրը` armenianchurchco.com

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ