28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

«Մահացու ու օրհասական կարող է լինել»

%d0%b1%d0%b5%d0%b7-%d0%bd%d0%b0%d0%b7%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8f-2

«Պետք է հաշվի առնել, որ ռեզերվի խնդիր կա յուրաքանչյուր այդպիսի երևույթի մեջ, այսինքն ինչ-որ մի ռեզերվ է լինում, որը հնարավոր զիջման շեմն է լինում, քանի որ այդ զիջումը չի եղել, փաստորեն, և 1000 ու 1 ճմշարտություններով, ստերով կայացել է այն, ինչը որպես սակագին պարտադրվել է: Հիմա եկել է պահը, երբ հասկանալի է դարձել, որ Հայաստանը այլևս ռեսուրս չունի, որ հնարավոր է դուրս քաշել այս պահի դրութամբ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց աստվածաբան, նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանը` խոսելով էլեկտրաէներգիայի սակագնի և ընդհանրապես Կառավարության մյուս ռեֆորմներից

Ըստ Վ. Խաչատրյանի` ի հայտ է եկել Հայաստանի, որպես երկրի, քաղաքական կշռի խնդիրը: Հայաստանի հանդեպ պիտի լինի դրական վերավերմունք: Նրա ներկայացմամբ` պատկերացումը, որ երկրի իշխանություննն է ղեկավարը, սուտ է, դա այդպես է յուրաքանչյուր երկրում, իշխանությունն իսկապես պատկանում է ժողովրդին, և պետք է սպասել ու կտեսնենք, որ էլի դրական բաներ կլինեն:

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք խաղի կանոն է փոխվել, ինչի մասին հայտարարել էր ՊԵԿ նախագահը և արդյոք ու մենաշնորհների դեմ պայքարն էլ արդյունավետ կլինի, ապա նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանում ձերբակալվեց նախարարներից մեկը կոռուպցիայի մեղադրանքով:

«Հիմա Ռուսաստանում ոնց է, անպատժելի ոչ մեկը չկա այլևս, նախարարին վերցնում են, կալանավորում ու հայտարարում, որ նախագահն ամիսներով հսկել է այդ գործը: Հիմա դժվար եմ մի քիչ պատկերացնում, որ Հայաստանում այդպես կլինի, բայց փոփոխություն պիտի լինի, արդարադատության շեմի անկումը անթույլատրելի երևույթ է, քանի որ սա փոքր երկիր է:images-2

Մեր նման երկրում արդարադատության խախտումը հանգեցնում է արտագաղթի, իսկ օրինակ` ՌԴ-ում,  ժողովուրդը հոսում է երկրի այլ հատված, որտեղ ամեն ինչ կա, մարդիկ տեղափոխվում են այնտեղ, ոչ թե գահավիժում են դուրս: Մեզ համար անարդարության մթնոլորտի ավելի լայն տարածումը մահացու ու օրհասական կարող է լինել, քանի որ հասարակությունը, ցավոք սրտի, մոտեցել է խուճապի»,-հավելեց Վ. Խաչատրյանը: Վերջինս կարծում է, որ եթե հասարակության անվստահության խնդիրը չլուծվի, ապա երկիրը վերականգնել, միգուցե, ընդհանրապես չհաջողվի:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ