19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

13-ամյա Գագուլի դին գտել է տատը. Իրավունք

Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի Վազաշեն գյուղում: Հաշմանդամ տատը տանից ոչ հեռու հայտնաբերել  է 13-ամյա թոռան դին: Երեխան, ըստ նախնական տեղեկությունների, մահացել է նռնակի պայթյունից: Դեպքի, ինչպես նաեւ` երեխայի ընտանիքի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել գյուղապետ Արտաշես Գրիգորյանը.

Մեր գյուղում բնակություն են հաստատել դեռեւս 2000 թվականից, բայց Գագուլը (մահացած երեխան Ի.Ա.) ծնվել է այստեղ: Հայրը, սակայն, արդեն տաս տարուց ավել ընտանիքի կողքին չէ, չգիտենք էլ’ Հայաստանո՞ւմ է, թե ոչ, ասում են արտերկրում է: Տատիկի թոշակով ու Գագուլի նպաստով էին ապրում: Մայրն էլ ամառվա ընթացքում գյուղատնտեսական աշխատանքներով էր զբաղվում: Հոյակապ երեխա էր Գագուլը, աշխատասեր, ընկերասեր, ժիր ու ժպտերես: Էդքան հոգսի մեջ, էլի ծիծաղը միշտ դեմքին էր:

Ամառվա ընթացքում Գագուլն էլ էր աշխատում օգնում էր ընտանիքի անդամներին: Դասերից հետո, կամ ազատ օրերին` հազար, երկու հագար դրամով ֆիզիկական ծանր աշխատանքներ էր անում, որ մի ձեւով թեթեւացներ ընտանիքի հոգսը, շատ լավ երեխա էր:

– Ինչպես է դեպքը տեղի ունեցել:

– Պետք է ասեմ, որ նռնակի մասին ստույգ խոսք չկա: Գիտենք, որ տատիկը պայթյունից կարճ ժամանակ առաջ երեխայի ձեռքին ինչ-որ փամփուշտներ է տեսել: Հարցրել է ինչ է դա, երեխան պատասխանել է, թե` հեչ տատի, փչացած բաներ են, խաղում եմ: Երեխայի դուրս գալուց հետո տատը պայթյուն է լսել: Անմիջապես թոռան ետեւից դուրս գալով, տնից մի տաս մետր հեռավորության վրա հայտնաբերել է մահացած երեխային:

Մորը չեն էլ թողել երեխային այդ վիճակում տեսնի, միայն առավոտյան ենք ասել (զրույցը եղել է երեկ- Ի.Ա.), որ Գագուլը մահացել է: Այնինչ, հենց նույն պահին է մահացած եղել: Երեխայի դին չափազանց շատ է վնասված եղել: Թե ինչն է պատճառը, պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ