19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Փոփոխությամբ փորձում են ցանկության դեպքում ինչ-որ մի դաշինք պայթեցնել»

Սահմանադրությունից հետո փոփոխություններ առաջացան մի շարք օրենքներում: Փոփոխություն է սպասվում նաև «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում: Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ օրենքում շատ կետեր անտեսված են, ինչպես օրինակ` թե ինչ ուղղվածություն և ինչ շերտեր է ներկայացնում այդ կուսակցությունը: Հանված է նաև կրոնական ուղղվածության վերաբերյալ դրույթը:

«Կուսակցական կյանքը կապված է ազատ ընտրությունների հետ։ Եթե ազատ ընտրություններ չկան, ուրեմն այդ կուսկացությունների գոյությունը կասկածելի է ու անիմաստ»,-կարծում է Սարգսյանը: Նա համեմատության համար նշեց, որ եթե եվրոպական երկրներում կան սահմանափակումներ կուսակցության անդամների հետ կապված, համաձայն որոնց՝ պետք է անձն ունենա անբասիր կենսագրություն, իսկ մեր երկրում նման բան չկա. կուսակցությունների անդամների մի մասը դատապարտված են տարբեր քրեական հոդվածներով:%d0%b1%d0%b5%d0%b7-%d0%bd%d0%b0%d0%b7%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8f-4

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանն էլ անդրադառնալով օրենքի այն փոփոխությանը, որ կուսակցություն ստեղծելու համար պիտի 1000 անդամ ունենալ, նշեց, որ փորձում են ցույց տալ, որ սա կապ ունի կուսակցության քանակի հետ, բայց դա երբեք չեն ցանկացել կարգավորել: «Փորձում են այնպես անել, որ եթե ցանկանան, ինչ-որ մի դաշինք պայթեցնեն:%d5%bd%d5%bf%d5%b5%d5%b8%d5%ba%d5%a1-%d5%bd%d5%a1%d6%86%d5%a1%d6%80%d5%b5%d5%a1%d5%b6

Օրենքի խնդիր չի, ինչքան իշխանության քաղաքական կամքի խնդիր է: Օրենքը չի մեղավոր, որ մեզ մոտ քաղաքականությունը դարձել է ամենամեծ բիզնեսը, օրենքը չի մեղավոր, որ իշխանությունը շահագրգռված չի քաղաքական ուժերի հզորացմամբ, ավելի շատ քաղաքական կամքի խնդիր է»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ